Բաժիններ՝

Վրաստանի վարչապետն այսօր կներկայացնի նոր նախարարներին


Վրացական IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարության նոր անդամները կներկայացվեն ժամը 18.00-ին, թեև սկզբնական շրջանում որոշվել էր նոր նախարներին ներկայացնել ժամը 15.00-ին: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության աշխատակազմը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին նախարարների թեկնածուներին կներկայացնի ժամը 18.00-ին: Վրաստանի կառավարությունում կատարված կադրային փոփոխություններն առնչվել են 7 նախարարի, որոնցից 2-ի դեպքում իրականացվել է փոխատեղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս