Բաժիններ՝

Ճապոնիայի չորս նախկին վարչապետներ քնել են խորհրդարանում

Ճապոնիայի չորս նախկին վարչապետներ քնել են խորհրդարանի նիստում ներկայիս վարչապետ Սանաե Տակաիտիի հարցուպատասխանի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Yahoo Japan պորտալը:

Խոսքը Տարո Ասոյին, Յոշիհիդե Սուգեի, Ֆումիո Կիսիդիեի և Սիգերու Իսիբեի մասին է։ Ըստ պորտալի՝ քաղաքական գործիչներին նկարահանել են վարչապետի ելույթի ժամանակ աչքերը փակ նստած։

«Ասոն նստած էր ուղիղ, աչքերը փակ, դեմքի արտահայտությունը մռայլ էր, մինչդեռ Յոշիհիդե Սուգեն անշարժ էր՝ գլուխը կախ։ Ֆումիո Կիսիդիեն փակել էր աչքերը և գլուխն անդադար շրջում էր, իսկ Սիգերու Իսիբեն ձեռքերը դրել էր սեղանին՝ գլուխը կախելով»,- վարչապետների դիրքերը նկարագրել է Yahoo Japan-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս