Որտեղի՞ց Լևոն Տեր-Պետրոսյանին նման տեղեկություն. a1plus.am
Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հարցազրույց էր տվել կայքերից մեկին՝ անդրադառնալով Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգմանը: Տեր-Պետրոսյանը վստահեցնում է՝ այն կապված է Եվրասիական միության հիմնադիր անդամների կողմից Հայաստանի առջեւ կտրուկ պայման դրվելու հետ, այն է՝ մաքսակետեր պետք է տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանի իշխանությունները գործընթացը ձգձգում են լուծման բանալի գտնելու համար: Քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը համամիտ է, որ մեր իշխանությունները լուծումներ են փնտրում, սակայն բոլորովին այլ վայրում:
Իսկ Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը a1plus.am –ի հետ հեռախոսազրույցում զարմանք հայտնեց, թե որտեղի՞ց Լևոն Տեր Պետրոսյանին նման տեղեկատվություն, թե ԵՏՄ հիմնադիր անդամները պայման են դրել Հայաստանի առջև։
Տեսանյութը` այստեղ: