Ռուսաստանի Դաշնության խորհրդի Սահմանադրական կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը, մեկնաբանելով Բաքվում Ռուսաստանի դեսպանատան զեկույցը հանրապետությունում ռուսների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի մասին, նշել է, որ Ադրբեջանը ներկայումս անվտանգ երկիր չէ Ռուսաստանի քաղաքացիների համար։
Ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի սեփականություն հանդիսացող Հայաստանի Էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) աշխատակիցներին ԱԺ ամբիոնից սպառնացող Նիկոլ Փաշինյանն այսօր նրանց սպառնաց նաև ֆեյսբուքյան իր էջում. «ՀԷՑ այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»։
Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին, որը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, բողոք է ներկայացվել՝ կապված 2024 թվականի դեկտեմբերի վերջին Ակտաուի մոտ կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետաքննության հետ։
Խորհրդարանն այսօր սկսել է քննարկել համապատասխան օրենսդրական փոփոխություններն արագացված կարգով։
Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով հյուպատոսական մուտք ձերբակալված ՌԴ քաղաքացիների մոտ, սակայն պատասխան չի ստացել։
Այս տարվա հունվարին ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել էր առաջին զեկույցը: Այն ՀՀ 2025թ. արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ ծառայության կանխատեսումն է՝ հիմնված 2023-2024թթ. զարգացումների և սեփական գնահատականի վրա։
Մենք շնորհակալություն ենք հայտնում Վաշինգտոնում գտնվող մեր լոբբիստ Sovereign Global Solutions ընկերությանը՝ այս կարևոր հայտարարության հրապարակմանն ու տարածմանը նպաստելու համար՝ Հայ Եկեղեցու, հայ ժողովրդի և Հայաստանի ինքնիշխանության համար կարևորագույն այս հանգրվանում։
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Իրաք-Թուրքիա նավթատարի վերագործարկման հարցին։
Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել, թե հանուն ինչի են զոհվել բոլոր այն տղաները, ովքեր իրենց կյանքը տվել են արցախյան առաջին, ապրիլյան և 44-օրյա պատերազմներում, նաև այս ամբողջ ընթացքում տեղի ունեցած բոլոր միջադեպերի հետևանքով։
Հռոմի Պապ Լևոն XIV-ի Թուրքիա այցը պլանավորվում է 2025 թվականի նոյեմբերի վերջ։ Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրներին։
Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
Ադրբեջանի առաջնորդի 27-ամյա որդին, որը «Մայենդորֆյան այգիներ» հեղինակավոր բնակավայրում ունի 1600 քմ մակերեսով առանձնատուն (մոտավոր արժեքը՝ 35 միլիոն դոլար / 2.7 միլիարդ ռուբլի), չի վճարել 946 հազար ռուբլի գույքահարկ:
Նիստից առաջ տեղի է ունեցել Իլհամ Ալիևի և Շավքաթ Միրզիյոևի դեմ առ դեմ հանդիպումը։
Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է 140-ամյա պատմություն ունեցող իտալական «Piaggio Aerospace» ավիացիոն ընկերությունը: Գնման գործարքը պաշտոնապես ավարտվել է:
Երրորդ դեպքում, գործի նյութերի համաձայն, շինարարական ընկերության գործադիր տնօրենը տուժողին խաբել է 14,7 միլիոն ռուբլու չափով: Գործարարը ձերբակալվել է Պարգոլովո գյուղի Վոլոգոդսկայա փողոցում գտնվող իր մասնավոր տանը:
Ըստ էության, սա թերեւս ոչ միայն Իրան-ՄԱԳԱՏԵ գործակցությանն առնչվող հանգամանք է, այլ ընդհանրապես կարող է լինել ՄԱԳԱՏԵ միջազգային դերի վերանայման կատալիզատոր:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետաքննության աշխատակիցները ադրբեջանցի դեռահասին և նրա հորը հանձնել են ոստիկանության բաժին՝ քննության համար։
Թրամփը հետագայում հայտարարեց, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել լիակատար հրադադարի շուրջ։ Հրադադարն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։
Խոսքն առևտրային, զբոսաշրջային կամ միջազգային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մասին է, որոնց ընթացքում բոլոր փոխադրողները պետք է լրացնեն ուղևորների ցուցակ, որը համապատասխանում է ECMT-ի (Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանս) միջազգային չափորոշչին։
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը մեկնել է Իրաք։ Էրբիլ այցի շրջանակներում Քալընը հանդիպել է «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության» (ՔԴԿ-KDP) ղեկավար Մասուդ Բարզանիի, Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ղեկավարի և փոխվարչապետի, ներքին գործերի նախարարի և անվտանգության խորհրդի պաշտոնյաների հետ։
Հուլիսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացել էր կառավարության նիստ, որի ընթացքում քննարկվել էր նաև արհեստական բանականության ոլորտի վերաբերյալ հարցեր։
Ռուսաստան-Ադրբեջան և Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը, որը նոր չէ ու որը նորից ակտիվորեն դրսևորվում է վերջին օրերին, կարելի է մեկնաբանել հետևյալ պարզ բանաձևով։
Բաքվի Խաթայի շրջանային դատարանը 4 ամսով կալանավորել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի տնօրեն Իգոր Կարտավիխին և աշխատակից Եվգենի Բելոուսովին:
Չնայած քննարկումները դեռևս սկզբնական փուլում են, և մանրամասները կարող են փոխվել, ԱՄՆ մի պաշտոնյա վստահություն է հայտնել դրա հաջողության նկատմամբ․ «Նախագահ Թրամփը կարող է նույնիսկ Նոբելյան մրցանակ ստանալ դրա համար», – ասել է նա Քարնեգիի վերլուծաբանին:
Ալիևի «հայկական ռազմավարը» նույնը անում է հենց Հայաստանում
Անցնող շաբաթը կարևորվեց նաև նրանով, որ Իրանից բարձր մակարդակով մեղադրանք հնչեց Ադրբեջանի հասցեին` իր տարածքը տարբեր ձևերով իսրայելական գործողություններին տրամադրելու առումով, ու թեև առաջին հայացքից թեման պարզաբանվեց, բայց ինչպես ասում են` նստվածքը դեռ երկար կմնա
Էս ռուս-ադրբեջանական լարվածության խորքային պատճառը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն ա»։ Ավելի ճիշտ ռուսական ֆակտորի նվազեցնելու փորձը։
Թղթի և հիգիենայի պարագաներ արտադրող ճապոնական խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Daio Paper Corporation»-ը, որոշում է կայացրել դադարեցնել Թուրքիայում գործունեությունը։
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխանական պատգամավորները չաջակցեցին իմ առաջարկությանը՝ վերջնական բանաձևում պահանջ ձևակերպելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական ղեկավարության դատավարությունները մշտադիտարկող միջազգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ՝ մինչև նրանց անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև պահանջ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Թուրքիայի նախագահականից հայտնում են, որ վերջին 3 օրում բռնկվել է 263 անտառային հրդեհ։ Դրանցից 259-ը վերահսկողության տակ են առնվել արդյունավետ միջամտության արդյունքում, իսկ դեռևս շարունակվող 4 անտառային հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։