ՆԱՏՕ-ն չի քննարկել Հորմուզի նեղուց նավեր ուղարկելու հարցը. Սիկորսկի

ՆԱՏՕ-ն նույնիսկ չի սկսել քննարկել Հորմուզի նեղուց նավեր ուղարկելու հնարավորությունը, լրագրողներին ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանիային և այլ երկրներին ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ նավարկությունը վերականգնելու համար։

«ՆԱՏՕ-ն ունի այս հարցը քննարկելու ընթացակարգ։ Սակայն, իմ տեղեկությունների համաձայն, այս ընթացակարգը դեռևս չի ակտիվացվել»,- ասել է Սիկորսկին։

Տեսանյութեր

Լրահոս