Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ տեսուչ Բաբայիանի և նրա ընտանիքի անդամների զոհվելու մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հատուկ տեսուչ, գեներալ-մայոր Աբոլհասեմ Բաբայիանի զոհվելու մասին:
Հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ նա զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով:
Հայտարարության մեջ նշվում է, որ Բաբայիանն ավելի քան չորս տասնամյակ մասնակցել է երկրի պաշտպանությանն ու ծառայել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կառույցներում: Նա բարձր պաշտոն էր զբաղեցնում ռազմական կառավարման համակարգում և Իրանի ռազմական ղեկավարության ներկայացուցիչներից էր:
Հաղորդվում է նաև, որ հարվածի հետևանքով զոհվել են նաև նրա ընտանիքի անդամները: Հայտարարության մեջ ցավակցություն է հայտնվել զոհվածի հարազատներին և ծառայակիցներին:



