Իրանի ԱԳ նախարարը մեղադրել է Իսրայելին էկոցիդ իրականացնելու մեջ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կարծում է, որ Իսրայելին պետք է պատժել Թեհրանում կատարած բնապահպանական հանցագործությունների համար: Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարը գրել է X-ի իր էջում:

«Իսրայելի կողմից Թեհրանում վառելիքի պահեստների ռմբակոծումը միջազգային իրավունքի խախտում է և համարվում է էկոցիդ»,- նշել է Արաղչին: Նա հավելել է, որ Իսրայելի հարձակման հետևանքով բնակիչների համար առաջանում է «առողջության համար երկարաժամկետ վնաս, իսկ հողի և գրունտային ջրերի աղտոտումը կարող է հետևանքներ ունենալ, որոնք կզգացվեն սերունդներ շարունակ»:

«Իսրայելը պետք է պատժվի իր պատերազմական հանցագործությունների համար»,- գրել է Արաղչին:

Տեսանյութեր

Լրահոս