«Մտահոգիչ է». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի անսովոր որոշման պատճառով
Իրանի էժանագին անօդաչու թռչող սարքերի հարձակումները քայքայում են ամերիկյան թանկարժեք հակաօդային պաշտպանությունը, գրում է 19FortyFive-ը։
«Քանի որ հակամարտությունը շարունակվում է, էժան զենքի կիրառմամբ հարձակումների ալիքները գնալով ավելի տարածված են դառնում, ինչը կարող է սպառել ամերիկյան թանկարժեք ՀՕՊ համակարգերը: Մասնավորապես, մտահոգիչ է Shahed անօդաչու թռչող սարքերի արտադրության համեմատաբար ցածր արժեքը՝ համեմատած դրանք ոչնչացնելու համար օգտագործվող շատ ավելի թանկ զենքերի հետ»,- նշվում է հոդվածում:
Հեղինակը նշում է, որ այս անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը օգտագործում են հրթիռներ, որոնց յուրաքանչյուրն արժե 3-ից 12 միլիոն դոլար։



