«Ունենք հեռացված նյութ ու բազմաթիվ նամակներ Բաքվից՝ ինձ խնդրանքներով, որպեսզի հետ կանչեմ մեր բողոքը»
Հովհաննես Պետրոսյանը գրում է. «Փոքրիկ հաղթանակի մասին։
Կողքի ոչ բարով հարևանների ամենամեծ լրատվական ալիքներից մեկը YouTube–ում՝ baku tv-ին, որն ունի 1.3 մլն հետևորդ, մոտ մեկ ամիս առաջ, օգտվելով Alexander Spendiaryan House-museum–ի YouTube–յան ալիքի նյութերից ստեղծում ա մի հատ ամբողջությամբ կեղծ թեզերով ու վերաշարադրված նյութ ա հրապարակում Ալեքսանդր Սպենդիարյանի մասին, որտեղ հերքվում են թե իր աշխատության ոգեշնչման աղբյուրները, թե Երևանի մասին կեղծ թեզեր են ներկայացվում, ու շատ լավ աշխատած էր հոլովակի վրա։
Նախորդ մի քանի շաբաթը ծանրաբեռնել էի թանգարանի տնօրեն տիկին Մարինե Օթարյանին, որ ամեն մի վայրկյանի համար հակափաստարկ նյութեր հավաքեց, ու դիմեցինք YouTube–ին՝ հոլովակը հեռացնելու համար։
Արդյունքում ունենք հեռացված նյութ ու բազմաթիվ նամակներ բաքվից ինձ խնդրանքներով, որպեսզի հետ կանչեմ մեր բողոքը։
Ասեմ, որ սա միակ դեպքը չի, ու իրանք շատ մեծ ջանասիրությամբ ստեղծում են կոնտենտ բազմաթիվ կեղծ թեզերով, որի դեմ պետք ա պայքարել ու հեռացնել դրանք և անպայման պետք ա ստեղծել սեփական կոնտենտ՝ հատկապես AI–ի տարածման դեպքում, մարդկանց մի 90% երբեք չի ստուգելու, թե որտեղից ա աղբյուրը ու համարելու ա AI–ի տրվածը, որպես արժանահավատ փաստ։
Ուզում էի նաև էդ առիթով նշել, որ Հայաստանում արդեն գործում է Cultural Development Foundation / Մշակույթի զարգացման հիմնադրամ-ը, որը սենց հարցերով էլ կարող է զբաղվել։ Այնտեղ ես հանդիսանում եմ թվային մարքեթինգի բաժնի ղեկավարը»։




