Թուրքիայի Մուղլա նահանգում՝ երկրի հարավ-արևմուտքում, 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, X սոցիալական ցանցում հայտնում է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD)։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը մեկնաբանել է երկրի պաշտպանության նախարարության արձագանքը, որն անհասկանալի է համարում Noble Partner համատեղ զորավարժությունները հետաձգելու որոշումը, հայտնում է Sova-ն։
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը քննադատել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ բռնազավթված Շուշի քաղաքում անցկացվող թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար՝ հայտարարելով, որ Հունգարիայի ղեկավարը մանդատ չի ստացել ԵՄ-ն ներկայացնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ մեկ շաբաթվա ընթացքում, հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Աքբար Ռանջբարզադեն։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի այս երկրի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Պետքարտուղարությունից։
Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին ասվում է երկրի Սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի հաղորդագրության մեջ։
«Ստամբուլի առևտրի պալատը» (İTO) հրապարակել է Ստամբուլում գրանցված գնաճի վերաբերյալ տվյալներ:
Հուլիսի 2-ից Հայաստանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրապետական սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած պատվիրակությունը։
Ուկրաինացի գինեգործները պահանջում են արգելել հայկական և վրացական գինիները, բայց չգիտես ինչու լռում են ադրբեջանական գինիների մասին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստանի գինու ազգային կենտրոն» կազմակերպության նախագահ Ավագ Հարությունյանը` մեկնաբանելով «Экономическая правда»–ում հրապարակված հոդվածը։
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են նախորդ շրջանի առանցքային արտաքին քաղաքական զարգացումները, այդ գործընթացների հնարավոր ազդեցությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա, վերջինիս կողմից ներկայացվող նոր պահանջներն ու դրանց համարժեք արձագանքելու՝ ՀՀ իշխանությունների կատարյալ անկարողությունը և նոր իրողությունների համատեքստում Հայաստանի կողմից դեպի Ռուսաստան շրջադարձ կատարելու վերջին նշանները։
Փաշինյանին ոչ ոք լուրջ չի ընդունում, նրա մասին չեն էլ հիշում։ Աշխարհում հիմա շատ լուրջ գործընթացներ են ընթանում, և գլխավոր թեման ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձն է, այլ գերտերությունների միջև հարաբերությունները և ապագա աշխարհակարգը։ Եթե ապագա աշխարհակարգում հստակություն մտնի, օրինակ, Ուկրաինայի, Գազայի, Մերձավոր Արևելքի, Չինաստանի հարցերով, նոր կոալիցիաներ ձևավորվեն, պայմանավորվածություններ ձեռք բերվեն նոր կոմունիկացիաների շուրջ, իսկ դա աշխարհաքաղաքական նշանակություն ունի, և գործընթացը դրան է գնում, այդ հարցերը լուծելուց հետո Հայաստանի և Հարավային Կովկասի, առավել ևս՝ Փաշինյանի հարցը երկրորդական է, և նա կանի այն, ինչ իրեն կասեն։
Հուլիսի 3-ին Աստանայում տեղի էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանական և ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցեր։
Ալիևը շարունակում է տարբեր առիթներով արցախահայերի Արցախ վերադառնալու համար առաջ քաշել անտրամաբանական նախապայմաններ։ Ըստ նրա, «եթե արցախահայերը վերադառնան Արցախ, ապա ադրբեջանցիներն էլ պետք է վերադառնան Հայաստան»։ Ալիևի այս հայտարարությանն արդեն հայաստանյան ու արցախյան փորձագիտական շրջանակներից հակադարձումներ եղել են, սակայն պաշտոնական մակարդակով ՀՀ իշխանությունները դեռ չեն արձագանքել։
Հայաստանը կարևորում է Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված դարավոր բարեկամական կապերի հետևողական ամրապնդումն ու խորացումը:
Բերձորի, Շուշիի, Խոջալուի և Արցախի չորս գյուղերի բռնազավթումից ի վեր այնտեղ մշտական բնակության է ապօրինի տեղափոխվել 8 հազար ադրբեջանցի։
Տավուշի մարզում իշխանությունների իրականացրած սահմանագծման աշխատանքներից հետո, երբ արդեն տեղադրվեցին սահմանային սյուներ, խոսակցություններն ավելի ակտիվացան, որ հաջորդ գործընթացն իրականացվելու է Արարատի մարզում՝ մասնավորապես, Տիգրանաշենում։ Ադրբեջանական կողմը ևս Տիգրանաշենը «վերադարձնելու» քարոզչություն է տանում։
Պետության ղեկավարը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի:
Հարավային Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում ընթանում է Թուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը
Իսլամական Հանրապետության նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը։
Փեզեշքիանը որպես Իրանի նախագահի թեկնածու գրանցվել է նաև 2013 և 2021 թվականների ընտրություններին։
«Նման երկրները փոքր ռեգիոններում իրենց շահերն առաջ մղելու համար ոչնչի առջև կանգ չեն առնում, շեշտակիորեն առաջ են մղում իրենց օրակարգը։ Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքական առաջնահերթությունները հայտարարված են, դրանք ԱՄՆ-ի թիրախներն են և ոչ թե հարավկովկասյան երկրների ապագան։ Ուստի Իրանի համապատասխան պաշտոնյաները խոսում են Իրանի փորձառության և Իրանի կարծիքի մասին, որը հիմնված է փաստերի վրա»,- ասաց վերլուծաբանը։
Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։
2018 թվականից հետո Հայաստանի տնտեսությունն ավելի շատ է կախված Ռուսաստանից. եթե մինչև 2018 թվականը Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառության 7 միլիարդ դոլարի 1.8 միլիարդն էր բաժին ընկնում ԵԱՏՄ-ին, ապա 2024 թվականին այս թիվը 3.5 անգամ աճել է, փոխարենը, եթե Հայաստան-Եվրամիություն առևտրաշրջանառության ծավալը 2018 թվականին կազմում էր 1.8 միլիարդ դոլար, ապա 2023 թվականին այդ թիվը նվազել է. ստացվում է՝ նախկին իշխանության օրոք էր տնտեսությունը դիվերսիֆիկացված։
«Գազպրոմը» ստիպված է Եվրոպայում դեռ առկա իր գործընկերների հետ առևտուր անել զգալի զեղչով` փորձելով պահպանել հաճախորդներին. այս մասին, ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասված է Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի (CEPA) հրապարակված զեկույցում։
Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոն այլևս չի հրապարակի հայտարարագրերը սխալ լրացած և իրենց ունեցվածքը թաքցրած պետական ծառայողների ցուցակը։ Այս մասին հակակոռուպցիոն բյուրոյից փոխանցել են «Ազատություն» ռադիոկայանին, նշելով, որ հայտարարագրերի վերաբերյալ զեկույցի հրապարակման կարգը փոխվել է։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն է:
Նշվում է, որ սաուդական երկիրը մտադիր է համագործակցության շեշտը դնել թուրքական «Aselsan» և «Baykar» ռազմա-արդյունաբերական ընկերությունների հետ:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Ամերիկան այլ նպատակներ է հետապնդում, խաղաղություն չի ուզում. Իրանի դեսպան