ԱՄՆ-ը զենքի լուրջ պրոբլեմներ ունի. Արման Գրիգորյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում հյուրը քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն էր։

Զրույցի առանցքում Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակման առանձնահատկությունները, նպատակներն ու հեռանկարներն էին: Այդ համատեքստում խոսվեց նաև այն մասին, որ ԱՄՆ-ը ունի զենքի հետ կապված խնդիրներ:

«ԱՄՆ-ը զինատեսակների դեֆիցիտի խնդիր ունի։ Զինատեսակներ կան, որ արտադրության համար մեկ տարի է պահանջվում: 2 օր առաջ Թրամփը հանդիպել էր զենք արտադրող մի քանի կազմակերպությունների հետ, կոշտ պահանջել էր արագացնել զենքի արտադրությունը, որովհետև զինապահեստները դատարկվում են։

Կարդացեք նաև

Այս առումով շատ կարևոր է Իրանի ստրատեգիան, որ նրանք կարողանում են էժան, նաև հին սերնդի իրենց բալիստիկ հրթիռները, դրոններն օգտագործել։ Հակահրթիռային պաշտպանության համակարգերը չեն տարբերակում՝ հի՞ն բալիստիկ հրթիռ ու դրոն են խփում, թե՞ նորագույն։ Դրա նպատակը հակառակորդի հակահրթիռային համակարգը ջլատելն է, ինչը կարծես թե նույնպես Իրանին հաջողվում է»,- ասաց Արման Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031