Պարսիկները փողով հայրենիքը չեն վաճառում. ցամաքում 5 միլիոն զինվոր կմոբիլիզացնեն. Հրանտ Բագրատյան

«Դասեր» հաղորդաշարում հյուրը՝ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, խոսեց Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումների ու այդ պատերազմի հեռանկարի մասին:

«Ինչ պատերազմ էլ լինի, Իրանը պարենային խնդիր չի ունենալու, որովհետև պատրաստ են այս պատերազմին: Իրանի՝ հրթիռ արտադրող կայաններն աշխատում են գետնի տակ, այնպես որ, Իսրայելի Ցախալի համար այս առումով լավ լուրեր չկան: Չեմ կարծում, որ այս պատերազմում ամերիկա-իսրայելական ուժերը հաղթանակ կգրանցեն»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ Իսրայելում հասկացել են, որ առանց ցամաքային ներխուժման՝ հաջողություն ունենալ չեն կարող, բայց այդ դեպքում Իրանը կմոբիլիզացնի 5 միլիոն զինվոր: Գործի կդրվի նաև հրետանին: 

Կարդացեք նաև

«Պարսիկները կռվում են մինչև վերջ ու հայրենիքը փողով չեն վաճառում: Ես հեռանկար չեմ տեսնում ԱՄՆ-ի համար, չեմ պատկերացնում՝ 1 տարվա կտրվածքով ի՞նչ պիտի անի: Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Իսրայելը գերձայնային հրթիռներ չեն արձակել, իսկ Իրանն արձակում է բալիստիկ հրթիռներ, որոնց իսրայելական ՀՕՊ-ը չի բռնում: Ընդ որում, Իրանը բնակավայրերին չի խփում: Իսկ Իսրայելը հարվածեց Մինաբի աղջիկների դպրոցին: Նման գազանություն համաշխարհային պատմության մեջ չի եղել: Վաղ թե ուշ շառաչուն ապտակը գալու է: Սա անպատասխան չի մնալու»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031