ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2016 թվականին վաստակել է 8 մլն 858 հազար 432 ռուբլի, ինչը 33 հազար ռուբլով պակաս է պետության ղեկավարի 2015 թվականի եկամուտից:
Պատասխանելով հարցին, թե ինչու իշխող ՀՀԿ-ից դժգոհ ժողովուրդը մոտավորապես 50% ձայն տվեց կուսակցությանը, նա ասել է. «Ձեր հարցի պատասխանը ՀՀԿ կարգախոսի առաջին մասում է` «կայունություն»:
Հայտնի է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է իր նախագահական աշխատավարձից, որը կազմում է տարեկան 400.000 ԱՄՆ դոլար:
Բրիտանական Daily Mail թերթը համաձայնության է եկել ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի դատական հայցի վերաբերյալ, որը կապված է 2016 թվականին թերթում մի քանի անգամ հրապարակված այն կեղծ տեղեկությանը, որ այն մոդելային ընկերությունը, որտեղ աշխատել է Մելանյա Թրամփը, մատուցել է նաև ժամանցային (սեռական) ծառայություններ:
«Հազարավոր մարդկանց կյանքեր խլած սիրիական վարչակարգի նախկին փոխնախագահը արդեն երկար տարիներ բնակվում է Եվրոպայում և ազատության մեջ վայելում այն հարյուր հազարավոր դոլարները, որ թալանել էր իր իսկ ժողովրդից»,- նշում է Փորձագետ Քրիս Դոյլը:
Ճանաչված երգիչ Սթինգին հարցրել են այն մասին, թե արդյո՞ք իրեն դուր է գալիս, որ իր ճանաչված Englishman in New York երգն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները վերափոխել են և երգում են հայ ֆուտբոլիստ Մխիթարյանի մասին:
Թուրքիայի Վանի նահանգում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալները պայթյուն են իրականացրել:
Լոնդոնում Քենսինգթոնի պալատի պարիսպների մոտ բացվել է Ճերմակ պարտեզ կոչվող ծաղիկների վիթխարի կոմպոզիցիան՝ Ուելսի արքայադուստր Դիանայի հիշատակին, պալատ, որտեղ երկար տարիներ ապրել է «լեդի ԴիՆ»:
«Մենք ավելի ենք կապվում, ներգրավվում Ռուսաստանի քաղաքականության մեջ, պարտավորություններ ենք վերցնում մեզ վրա, քանի որ ի վերջո ասելու են, թե ՀՀ ներկայացուցիչն է նման որոշում ընդունել, նման բան արել, իսկ իրականում ոչ մի որոշում չի ընդունում ՀՀ ներկայացուցիչը»,- նշեց Մանվել Սարգսյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ԵԱՀԿ կողմից սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ արված հայտարարություններին, կոչ է արել կազմակերպությանը «չափը ճանաչել»:
Դիարբեքիրի Բաղլար շրջանի ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին տեղի ունեցած պայթյունի գործով նոր ձերբակալություններ են կատարվել:
Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն անհրաժեշտ է համարել, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ «ահաբեկչության դեմ պայքարում» ավելի լավ գործընկեր լինի:
WikiLeaks-ի կայքը Vault 7 վերնագրով հրապարակել է այն գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է գերմանական Die Welt պարբերականի ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելի արտահանձնումը Գերմանիային:
«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը մեծ պարտություն է համարել ներկայիս Եվրամիությունը:
Ադրբեջանի իշխանությունները տարբեր միջոցներով հետևողականորեն արգելափակում են երկրի անկախ մամուլի գործունեությունը:
«Իհարկե, դա չի նշանակում, որ այսօրվանից Մոլդովան դառնում է ԵԱՏՄ-ի անդամ, բայց դա մեզ հնարավորություն է տալիս ավելի շատ բան իմանալ կազմակերպության աշխատանքի սկզբունքների մասին, նոր հնարավորություններ է բացում մեր տնտեսական գործակալների համար»,-գրել է Դոդոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
Աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բիշկեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:
Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը քննադատել է ԱՄՆ-ի կողմից ապրիլի 13-ին գերհզոր ռումբի կիրառումն «Իսլամական պետության» զինյալների դեմ՝ դա համարելով ինքնիշխանության խախտում եւ երկիրը սպառազինությունների փորձարկման զինադաշտի վերածելու փորձ։
«Ադրբեջանն ապրիլյան լարվածությունից հետո կորցրել է ռազմավարական հանկարծակիության գործոնը, որը բավականին կարևոր դեր պետք է խաղար և խաղաց մեկ տարի առաջ»:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Հայաստանին հաջող ընտրություններ անցկացնելու առնչությամբ:
ԱՄՆ-ի հրթիռահարվածն ուղղված էր Սիրիայում խաղաղ գործընթացի վիժեցմանը եւ իշխանափոխությանը, բայց դրան հասնելու փորձերը հաջողություն չեն ունենա:
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն ո րոշում Է ընդունվել մայիսի 2-ից այդ պաշտոնում նշանակել Յուրի Գրիգորի Խաչատուրովին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սեմերիկովը՝ ամփոփելով ապրիլի 14-ին Ղրղզստանում գումարված ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները:
Իրանի հետ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրն ապրիլի 14-ին Բիշքեկում կայացած գագաթնաժողովի ընթացքում չի ստորագրվել, այն լրացուցիչ մշակման կարիք ունի:
ՌԴ նախագահը նաև նշեց, որ զգալի աճը ձեռնտու է ինչպես Միության գործընկերներին, այնպես էլ ռուսական սպառողներին: 2016 թվականին Ռուսաստան է եկել Միության համախառն մատակարարումների ավելի քան 62 տոկոսը:
ԱՄՆ նախագահը վճռականություն է ցուցաբերում նաև ռուս-ամերիկյան հարաբերություններն իրատեսական հիմքերի վրա դնելու ոլորտում: Հետևելով ամերիկյան վերլուծական դաշտի որոշ մեկնաբանություններին, մենք տեսնում ենք, որ այնտեղ կարծիքներ կան, թե կարմիր գծեր գծելով՝ Թրամփը կարող է ավելի լուրջ խոսակցության արդյունավետ դաշտ ստեղծել՝ մի շարք հարցերի շուրջ հասնելով լուրջ փոխզիջումների»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս պահին Մոսկվան ու Վաշինգտոնը կարծես չեն փորձում գնալ լուրջ առճակատման։
Հայաստանն առաջիկայում ևս կիրականացնի համաշխարհային տնտեսության բացասական երևույթների հետևանքների հաղթահարման, կայուն տնտեսական աճի անցման նախանշված ծրագրերը՝ այդ թվում նաև Միության ինտեգրացիոն ներուժի օգտագործման միջոցով:
«Պետության ղեկավարներն արդեն նեղ կազմով հանդիպմանը համաձայնեցին, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մոսկվա քաղաքում»,-ասել է Սարգսյանը:
Ախալքալաքի շրջանային ժողովի (սակրեբուլո) արտահերթ նիստը, որ պետք է քննարկեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը, քվորումի բացակայության պաճառով չի կայանա:
Աֆղանստանում Միացյալ Նահանգերի կողմից ոչ միջուկային ամենահզոր ռումբերից մեկի կիրառմամբ այդ երկրում ոչնչացվել են «Իսլամական պետություն» խմբավորման առնվազն 36 զինյալներ: