Բաժիններ՝

Արքայադուստր Դիանայի հիշատակին Ճերմակ պարտեզ է ստեղծվել Քենսինգթոնի պալատի մոտ

Լոնդոնում Քենսինգթոնի պալատի պարիսպների մոտ բացվել է Ճերմակ պարտեզ կոչվող ծաղիկների վիթխարի կոմպոզիցիան՝ Ուելսի արքայադուստր Դիանայի հիշատակին, պալատ, որտեղ երկար տարիներ ապրել է «լեդի ԴիՆ»: Այն ստեղծվել է «ժողովրդական արքայադստեր» մահվան 20-­րդ տարելիցի առթիվ, որը կնշվի օգոստոսի 31-­ին: Կոմպոզիցիան բաղկացած է 12 հազար սպիտակ ծաղիկներից՝ վարդակակաչներից, նարգիզներից եւ հակինթներից։

«Իմ խմբի հետ միասին մենք այս ցուցադրանքը նախապատրաստում էինք ավելի քան մեկ տարի, եւ այժմ անասելիորեն ուրախ ենք, որ այժմ այն ծաղկել է, եւ հանրությունը կարող է հաճույք ստանալ դրանից»,­-հայտնել է Քենսինգթոնի պալատի գլխավոր պարտիզպան Շոն Հարքինը:

Նա հույս է հայտնել, որ իր ստեղծած պարտեզը պահպանում է «այն եռանդն ու այն ոգին, որոնք այնքան հանրաճանաչ անձնավորություն դարձրեցին արքայադստերն ամբողջ աշխարհում»: Ճերմակ պարտեզ մուտքն անվճար է, հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս