Ոսկու գինն աճել է 0.26%-ով և կազմել 1288.30 դոլար, արծաթի գինը նվազել է 0.87%-ով և կազմել 18.220 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 979.64 դոլար:
Պաշտոնաթող Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապը երկուշաբթի օրը նշել է իր ծննդյան 90-ամյակն ընկերների ու ընտանիքի անդամների շրջապատում՝ մեկ գավաթ գարեջրով:
«Թուրքական որոշ ապրանքներ ներմուծվում էին Հայաստան եւ հայկականի անվան տակ վերաարտահանվում Ռուսաստան, ինչը եւս դրական ազդեցություն էր թողնում մեր տնտեսության վրա: Եթե ռուս-թուրքական բանակցությունները հաջող ավարտվեն, եւ պատժամիջոցները վերացվեն, հայ արտադրողներն ու վերաարտահանողները շոշափելի կորուստներ կկրեն»:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել փոքր սուպերմարկետների ցանցերի հինգ գլխավոր գործարկուների հետ համագործակցությամբ մշակել եւ երկրում գործարկել լիովին ավտոմատացված խանութների համակարգ՝ առանց վաճառողների:
Արքայազններ Ուիլյամը եւ Հարրին բրիտանացի տղամարդկանց հորդորել են չանտեսել եւ չթաքցնել իրենց հոգեբանական խնդիրները:
«Այսօր դժվար է ասել, թե սահմանադրական բարեփոխումներից հետո Թուրքիայի վարած քաղաքականությունն ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա: Նախորդ տարիների զարգացումները, Էրդողանի գործողություններն ու հայտարարությունները ցույց տվեցին, որ Թուրքիան բավական անկանխատեսելի է»,- ասաց Բագրատ Էստուկյանը
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Դյուպոն-Էնյանը անհրաժեշտ է համարում շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ոլորտներում:
Ֆրանսիան պետք է շարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպաստելուն ուղղված գործունեությունը:
«Երրորդ երկրների միջամտության անթույլատրելիության մասին Իրանի պաշտպանության նախարարի հայտարարությունը գլոբալ ուղերձ է բոլոր այն երկրներին, որոնք կփորձեն առաջ մղել իրենց միանձնյա շահերը՝ վտանգելով տարածաշրջանային անվտանգությունը»:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը Ֆրանսիայի հայկական համայնքը համարում է ինտեգրման, հաջողության և հայրենասիրության օրինակ:
«Եվրատեսիլ»-ի Wiwibloggs կայքն անդրադարձել է մրցույթում Գերմանիայի ներկայացուցիչ Լևինայի այցելությանը Ծիծեռնակաբերդ։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայֆրանսիական բարեկամության համար տեսնում է երկար ու պայծառ ապագա:
«Խնդիրը ոչ թե Հայաստանի կամ Հայաստանի հետ որոշ անդամ երկրների հարաբերություններն են, այլ այդ կազմակերպության բյուրոկրատական առանձնահատկությունները: Վերջիվերջո, չմոռանանք, որ սա առաջին անգամ է, երբ ռոտացիոն սկզբունքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է ընտրվում»:
«2016թ. ապրիլին Հարավային Կովկասը վեց օր շարունակ նորից բռնկվեց: Հանդիպելով միջազգային անտարբերությանը` Ադրբեջանը փորձեց ուժով տիրանալ Լեռնային Ղարաբաղին»,- նշել է Ֆիյոնը:
Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում Հանրապետականների կողմից առաջադրված թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ապրիլի 24-ը կհիշատակի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ինչպես իր նախկինները:
Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի ազդի ԵՄից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit-ի) գրաֆիկի վրա
ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն այն կարծիքին է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պայմանագրի մասնակից երկրները պետք է ավելի սերտորեն համագործակցեն մշակույթի բնագավառում:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը կուսակցության անունից հանրաքվեի արդյունքների վերաբերյալ բողոքարկման դիմումը ներկայացրել է բարձրագույն ընտրական հանձնաժողով:
Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենն այն կարծիքին է, որ վարչապետ Թերեզա Մեյը վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ հայտարարելու ճանապարհով մտադիր է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալուն հասնել խիստ պայմաններով եւ կառավարության ղեկավարի դիրքորոշումը գնահատում է որպես շատ մեծ սխալ:
«Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարումը ոչ մի կապ չունի, ունենք ծրագիր, պլաններ, և դրանք շարունակվում են։ Ինձ թվում է՝ այդպիսի վտանգներ չկան»,- ասաց նա։
Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնի հավակնորդների առաջին բանավեճերը, որոնք անցկացվել են ապրիլի 4-ին, դիտել են 6,3 մլն հեռուստադիտողներ:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) անդամները հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո շարունակում են լքել կուսակցության շարքերը:
Թուրքիայի Թունջելի (նախկին Դերսիմ) շրջանում 12 մարդու տեղափոխող ուղղաթիռ է ընկել:
Արեւմտյան Մոսուլում իրաքցի ուժայինների ծավալած գործողության ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատար, հավանաբար Ռուսաստանի քաղաքացի Աբու Խաջեր ար Ռուսին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ապրիլի 18-ին հայտարարել է, որ հունիսի 8-ին կկայանան վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին «հորդորել է Ռուսաստանին՝ կառուցողական երկխոսություն սկսել եւ պատրաստակամություն է հայտնում քննարկել դիվանագիտական ոլորտի ցանկացած հարց»:
ՍՖրանսիայի նախագահի թեկնածու եւ «Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում լիովին արգելել ցանկացած ներգաղթ Ֆրանսիա այնքան ժամանակ, քանի դեռ չեն համաձայնեցվի եւ չեն ընդունվի նոր օրենքներ, որոնք կարգավորում են օրինական ներգաղթը, տեղեկացնում է BBC-ին:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում հայտարարել է, որ Թեհրանը պլանավորում է փոխադրամիջանցք ստեղծել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ։
«Սահմանադրական հանրաքվեն Էրդողանի հաղթանակի իրավական ամրագրումն էր, որն իրականացվեց հեղաշրջման չստացված փորձից հետո։ Այս ամբողջ համապատկերի համատեքստում մենք պետք է խոսենք ավելի հավակնոտ և ավելի անկանխատեսելի Թուրքիայի մասին՝ ոչ միայն Թուրքիայի ներսում, այլ նաև տարածաշրջանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալաղանիան հայտարարել է, որ Աբխազիա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը «երկրի ինքնիշխանության դեմ ոտնձգության հերթական փորձն է»: