
ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մոսկվայում

ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մոսկվայում: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Պետության ղեկավարներն արդեն նեղ կազմով հանդիպմանը համաձայնեցին, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մոսկվա քաղաքում»,-ասել է Սարգսյանը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱԲԽ-ի նիստում հայտնել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԵԱՏՄ-ի հաջորդ գագաթնաժողովն անցկացնել այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում:
Բելառուսի նախագահն առաջարկել է 2017 թվականը բեկումնային դարձնել ԵԱՏՄ-ում, ինչի համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք առաջնահերթ միջոցներ:
«Մեզ հարկավոր է նոր իրավական ակտերի ընդունման մորատորիում սահմանել, որոնք խտրական բնույթ են կրում միության գծով գործընկերների նկատմամբ: Դրա կատարմանը պետք է հետեւի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը»,- առաջարկել է Լուկաշենկոն: Նա նաեւ առաջարկել է հերթական նիստում զեկույց լսել ԵԱՏՄ-ի ներքին շուկայում խոչընդոտների ու սահմանափակումների վերացման աշխատանքի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: