Բաժիններ՝

Մարին Լը Պենը Եվրամիությունը մեծ պարտություն է համարում

«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը մեծ պարտություն է համարել ներկայիս Եվրամիությունը: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 14­-ին լեհական Rzeczpospolita թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ամբողջ Եվրամիությունը պարտություն է,­ ասել է նա:­ Հատկապես եվրոյի գոտին»: «Խոստացված բարեկեցության փոխարեն տնտեսական միությունը գրեթե ամենուրեք հանգեցրել է գործազրկության եւ վատ վարձատրվող աշխատանքի՝ միաժամանակ աշխատողներին տրամադրելով միմյանց դեմ»,­-հավելել է քաղաքական գործիչը:

«Սկզբում սահմաները բաց էին ապրանքների համար, որոնք ստեղծում էին վատ վարձատրվող աշատողները՝ զրկված սոցիալական երաշխիքներից: Այնուհետեւ թույլատրվեց զանգվածային ներգաղթ՝ մարդասիրական գործողությունների քողի ներքո:

Օրինակ՝ գերմանացիներն, ընդունելով 1,5 միլիոն լրացուցիչ ներգաղթյալների, անպատասխանատու քաղաքականություն են վարում, որը հանգեցնում է աշխատողների շրջանում մրցակցության աճի: Արտադրողների միջեւ այդ անազնիվ մրցակցությունը սոսկ մեծացնում է հակասությունները հասարակության մեջ»,­-պարզաբանել է Լը Պենն՝ առաջարկելով վերջ դնել «ազատ մրցակցության դոգմային»:

ԵՄ-­ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը Ֆրանսիայի նախագահի թեկնածուն որակել է «բրիտանացի ժողովրդի հեղափոխություն ընտրախավերի դեմ, օրինակ Եվրոպայի բոլոր ժողովուրդների համար»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս