1-ից մինչեւ 1,7 մլն դոլար աշխատավարձ. ինչպե՞ս են «գոյատեւում» երկրների ղեկավարները. Galatv.am

Galatv.am-ը գրում է. Հայտնի է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է իր նախագահական աշխատավարձից, որը կազմում է տարեկան 400.000 ԱՄՆ դոլար: Հանրապետական նախագահի խոսքերով, իրեն կբավարարի 1 դոլար աշխատավարձը:

Որքա՞ն են վաստակում երկրների ղեկավարները: Նախ սկսենք Սինգապուրից, որտեղ բարձր աշխատավարձը տնտեսական բարեփոխումների բաղկացուցիչ է համարվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը: «Քաղաքական ու տնտեսական հրաշքների» երկիրն առանձնահատուկ է նաեւ այս առումով: Սինգապուրի նախագահն ու վարչապետն աշխարհի ամենաբարձր վարձատրվող պետական ղեկավարներն են: Հատկանշական է, որ վարչապետ Լի Սյան Լունը վճարվում է ավելի շատ, քան երկրի նախագահը: Լունը ստանում է տարեկան շուրջ 1,7 մլն դոլար աշխատավարձ, իսկ նախագահ Թոնի Թան Քենգ Յամը՝ 1,1 մլն: Սա այն դեպքում, երբ վարչապետի նախաձեռնությամբ զգալիորեն կրճատվել է իր, նախագահի եւ այլ պաշտոնյաների աշխատավարձերի չափը. մինչ այդ Սինգապուրի վարչապետը տարեկան ստանում էր մոտ 2,8 մլն դոլար աշխատավարձ:

Հայաստանի հանրապետությունում Սերժ Սարգսյանը ամսական ստանում է 1 մլն 322 հզր դրամ աշխատավարձ՝ 2.726 ԱՄՆ դոլար (տարեկան 32.700 դոլար):

Աշխարհի երկրների նախագահներից աշխատավարձի ամենացածր ցուցանիշով աչքի է ընկնում Ուկրաինայի ղեկավար Պետրո Պորոշենկոն, որի տարեկան աշխատավարձն Ադրբեջանի նախագահի ամսական աշխատավարձից շատ ավելի քիչ է: Պորոշենկոյի տարեկան աշխատավարձը կազմում է 11.600 դոլար այն դեպքում, երբ Իլհամ Ալիեւը մեկ ամսվա աշխատանքի դիմաց ստանում է 16.500 դոլար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեկան աշխատավարձը 136.000 դոլար է: 

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս