Բաժիններ՝

Թուրքիայում Դիարբեքիրի պայթյունի գործով ևս 5 մարդ է ձերբակալվել

Դիարբեքիրի Բաղլար շրջանի ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11­-ին տեղի ունեցած պայթյունի գործով նոր ձերբակալություններ են կատարվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»­-ը: Ձերբակալվել է 5 անձ, որոնցից 3­ը փորձել են փախչել Սիրիա:

Ձերբակալվածներից մեկը կասկածվում է պայթյունի կազմակերպման մեջ: Դիարբեքիրի ոստիկանությունում իրականացված պայթյունի գործով ձերբակալվածների թիվը հասել է 10-­ի: Դիարբեքիրի Բաղլար շրջանի ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11­-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել էր երեք մարդ` երկու ոստիկան և մեկ քաղաքացիական անձ:

Պայթյունն իրականացվել է դեպի արհեստանոց գնացող թունելի միջոցով: Գործողության ժամանակ օգտագործվել էր մեկ տոննա պայթուցիկ նյութ: Ավելի ուշ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր Քրդական բանվորական կուսակցությունը (PKK):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս