Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով ներկայացրել է համապատասխան օրինագիծը, կառավարության նիստում հայտարարել է․
«Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր աջակցությունն էր հայտնել Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։
«Ես երբեք չեմ խուսափել ճանաչումից և միանշանակ աջակցում եմ դրան», — ասել էր Նեթանյահուն։
Ավելի վաղ հայտնոլ էինք՝ Իսրայելի Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ Իսրայելի կառավարության առաջիկա նիստում կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևի նախագիծը։ Դրանից հետո այն կներկայացվի նաև Իսրայելի խորհրդարանին՝ Քնեսեթին։

