Բաժիններ՝

«Մոսկվան, Դամասկոսը և Թեհրանը ԱՄՆ-­ից պահանջում են հարգել Սիրիայի ինքնիշխանությունը». Լավրով

ԱՄՆ-­ի հրթիռահարվածն ուղղված էր Սիրիայում խաղաղ գործընթացի վիժեցմանը եւ իշխանափոխությանը, բայց դրան հասնելու փորձերը հաջողություն չեն ունենա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Իրանի եւ Սիրիայի իր պաշտոնակիցներ Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ Վալիդ
Մուալեմի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները:

«Այդօրինակ ագրեսիվ ակցիաները ակնհայտորեն նպատակամղված են այն բանին, որ վիժեցնեն խաղաղ գործընթացը, որը նախատեսված է ՄԱԿ­-ի Անվտանգության խորհրդի միաձայն ընդունված բանաձեւով եւ ենթադրում է, որ միայն Սիրիայի ժողովուրդն է վճռելու երկրի ճակատագիրը,­ասել էնա: ­Այդօրինակ ակցիան բացահայտորեն ուղղված է այդ բազային հայեցակարգից հեռանալուն եւ իշխանափոխության անցնելու համար պատրվակներ գտնելուն»:

«Այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի: Նման բան չի լինի»,-­ընդգծել է Լավրովը:
Մոսկվան, Դամասկոսը եւ Թեհրանը պնդում են, որ ԱՄՆ­-ը պետք է հարգի Սիրիայի ինքնիշխանությունը,-նշել է Լավրովը:

«Մենք հավաստեցինք միասնական դիրքորոշումն այն մասին, որ խոսքը վերաբերում է ԱՄՆ­-ի կողմից ագրեսիայի ակտին, ՄԱԿ­-ի Կանոնադրության կոպիտ խախտմանը,- ասել է Լավրովը:­ Պնդում ենք, որ նրանք հարգեն Սիրիայի ինքնիշխանությունը եւ թույլ չտան ապրիլի 7­-ի ակցիայի կրկնություն»:

Ինչպես ընդգծել է Լավրովը, Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ ողջ աջակցությունը ցուցաբերել Սիրիայի կառավարությանը երկրում խաղաղության վերականգման գործում:

«Կշարունակենք Սիրիայի կառավարությանն անհրաժեշտ ողջ աջակցությունը ցուցաբերել խաղաղության, տնտեսության, քաղաքացիական ենթակառուցվածքի վերականգնման եւ Սիրիայի տուժած բնակչության հումանիտար սուր խնդիրների լուծման համար»,­-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս