Եվրոպայում բռնագրավում են Ասադի ընտանիքի ունեցվածքը

Սիրիայի նախկին փոխնախագահ` 79-ամյա Ռիֆաաթ ալ-Ասադը,երկրի ներկայիս նախագահ Բաշար Ասադի հորեղբայրը, առայսօր հերքում է իր ներգրավվածությունը 1982 թվականի՝ Համա քաղաքի ջարդերին, որոնց նպատակն էր դադարեցնել Մահմեդական եղբայրության ապստամբությունը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ռիֆաաթ ալ-Ասադը, իր եղբոր դեմ անհաջող հեղաշրջման փորձից հետո, 1984թ-ից մինչ օրս բնակվում է Փարիզում:

«Հազարավոր մարդկանց կյանքեր խլած սիրիական վարչակարգի նախկին փոխնախագահը արդեն երկար տարիներ բնակվում է Եվրոպայում և ազատության մեջ վայելում այն հարյուր հազարավոր դոլարները, որ թալանել էր իր իսկ ժողովրդից»,- նշում է Փորձագետ Քրիս Դոյլը:

Իսպանիայի ոստիկանությունը անցած շաբաթ բռնագրավել էր 740 մլն դոլարի՝ 500-ից ավելի առանձնատներ և բնակարաններ, որոնք պատկանում են Սիրիայի նախկին փոխնախագահին և նրա ընտանիքին:

Քննիչների համոզմամբ, Ռիֆաաթ ալ-Ասադի ընտանիքին պատկանող շուրջ 300 մլն դոլարի ունեցվածքը ձեռք է բերվել պետական միջոցների հաշվին: Ռիֆաաթ ալ-Ասադի ընտանիքը հերքել է այս տեղեկությունը:

2013 թվականին Ֆրանսիայում անցկացվող հետաքննության ժամանակ, Ռիֆաաթ ալ-Ասադի որդին հայտարարել էր, որ իր հայրը իր կարողության մեծ մասը ժառանգել է Սաուդյան Արաբիայից:

«Հորս այդ գումարները տրամադրել են նրա ընկերները, ովքեր աջակցում էին նրա սկսած ընդդիմադիր շարժմանը»:

Լոնդոնի հայտնի Մեյֆեյր թաղամասում է գտնվում Ռիֆաաթ ալ-Ասադի ընտանքին պատկանող մեկ այլ՝12 մլն. դոլար արժողության առանձնատուն:

Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ Լոնդոնը պետք է հետևի Իսպանիայի օրինակին, իսկ ոմանք պնդում, որ թիրախում հայտնված Ռիֆաաթ ալ-Ասադը չի կարող բացառություն լինել՝ հաշվի առնելով Լոնդոնի՝ «կեղտոտ փողերի լվացման» կենտրոն լինելու փաստը:

Տեսանյութեր

Լրահոս