
«Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը լրամշակման կարիք ունի». Շուվալով

Իրանի հետ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրն ապրիլի 14-ին Բիշքեկում կայացած գագաթնաժողովի ընթացքում չի ստորագրվել, այն լրացուցիչ մշակման կարիք ունի: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
«Մենք այսօր նաեւ քննարկեցինք Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների ընթացքը: ԵԱՏՄ-ի անդամներից մի քանիսի կողմից դիտողություններ են արվել առ այն, որ Իրանին ներկայացվող ոչ բոլոր պահանջներն են բավարարված: Եվ որոշում է ընդունվել բանակցությունները շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ»,-ասել է նա:
ՌԴ առաջին փոխվարչապետը ճշտել է, որ հետագա բանակցություններն անհրաժեշտ են, որպեսզի հավասարակշռվեն ԵԱՏՄ-ի անդամ երկրների եւ, մյուս կողմից, Իրանի պահանջները:
«Մենք առայժմ չենք տեսնում այդ հավասարակշռությունը: Մենք տեսնում ենք, որ Իրանն ավելի շատ է պահանջում, քան տալիս է մեզ»,-ընդգծել է Շուվալովը:
Պատասխանելով Իրանի հետ համաձայնագրի կնքման հնարավոր ժամկետների վերաբերյալ լրագրողների լրացուցիչ հարցերին՝ Շուվալովը հայտնել թ, որ համաձայնագրի որակը պետք թ ավելի շատ մտահոգի, քան արագությունը: Միաժամանակ նա հավելել է, որ ԵԱՏՄ-ի գծով գործընկերները նպատակադրված են բանակցությունները որքան կարելի է արագ ավարտել, գուցե նույնիսկ մայիսին: Սակայն հավասարակշռությունը դեռեւս չի գտնվել, կրկնել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: