
ԿՀՎ տնօրենը Թուրքիայից ավելի ակտիվ համագործակցություն է ակնկալում

Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն անհրաժեշտ է համարել, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ «ահաբեկչության դեմ պայքարում» ավելի լավ գործընկեր լինի: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
«Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր գործընկերն է, և անհրաժեշտ է, որ նրանք դրան համապատասխան գործեն: Եղել են տարածաշրջաններ, որտեղ մեզ օգնել են, սակայն մշտապես եղել են նաև տարածաշրջաններ, որտեղ Թուրքիան չի եղել մեր ամենաազդեցիկ գործընկերը»,-Վաշինգտոնում հայտարարել է Պոմպեոն։