Հնդկաստանի Թամիլնադի նահանգում առնվազն երկու մարդ է զոհվել ցլերի սանձահարման Ջալիքաթու ավանդական խաղերի ընթացքում, ինչի մասին հայտնել է Hindustan Times հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» մարտիկները գործողություն են իրականացրել Դեյր Էզ Զորի նահանգում, որն ուղեկցվել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի դեսանտի իջեցմամբ։
Լոնդոնի հյուսիսարեւելյան շրջանի Դալսթոնի գիշերային ակումբում առնվազն 11 մարդ այվածքներ է ստացել չպարզված «թունավոր նյութի» ներգործությունից:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը ժամանել է ամերիկյան ռազմակայան, որը գտնվում է Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ ընկած ապառազմականացված գոտու մերձակայքում, ինչի մասին հաղորդել է Asssociatrd Press գործակալությունը։
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի արգելոցներից մեկում վայրի ձին հարձակվել է ալիգատորի վրա:
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած պատմական սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի են:
Զբոսաշրջիկները 2016 թվականին ընդհանուր առմամբ շուրջ 1,4 միլիոն եվրո են նետել Հռոմի Տրեւի շատրվան: Այս մասին գրել է իտալական La Repubblica թերթը:
Թուրքիայի տարածքում ապրիլի 16-ին մեկնարկել է պատմական նշանակություն ունեցող սահմանադրական հանրաքվեն, որը նախատեսում է անցում կատարել երկրի խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական համակարգի:
«Հէմոֆիլիա» հիւանդութեան միջազգային օրուան առթիւ Լիբանանի նախագահ Միշէլ Աուն եւ առաջին տիկին Քլոտին Աուն Պաապտայի պալատին մէջ հիւրընկալած են «հէմոֆիլիա» հիւանդութեամբ տառապող խումբ մը մանուկներ, անոնց բուժմամբ զբաղող հաստատութիւններու ներկայացուցիչներ եւ բժիշկներ: Այս մասին կը գրէ լիբանանեան «Ալ Նահար» պարբերականը:
1990-ականներին, երբ Հայաստանի առաջ ծառացած էին սոցիալ-տնտեսական եւ քաղաքական լրջագույն խնդիրներ, արտագաղթի մեծ ալիք սկսվեց:
«Պատրոնները կամ տերերը» ժամանակ առ ժամանակ նաև դիմում են ուժի գործադրմանը՝ հիշեցնելու, որ իրենց է պատկանում բռնի ուժի մոնոպոլիան:
«Պայքարը ԴԱԵՇ-ի դեմ մեր առաջնահերթություն է»,- «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ SETA հիմնադրամի միջոցառման ընթացքում այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իսիքը: Վաշինգռտոնում պաշտպանության նախարարը հանդիպել է իր գործընկեր Ջիմ Մաթիսի հետ: Սիրիական հակամարտությունը, ԴԱԵՇ-ի դեմ պայքարն ու ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցությունը թուրք-ամերիկյան ռազմական քննարկումների օրակարգում էին: «Ելնելով հանդիպման մասին մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ բանակցությունները […]
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը մասնակցել է Թուրքիայի «Քաղաքական, տնտեսական եւ հասարակական հետազոտությունների հիմնադրամի» (SETA) վաշինգտոնյան գրասենյակի կողմից կազմակերպված քննարկմանը, որտեղ խոսել է Թուրքիայի կողմից ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու խիստ անհրաժեշտության մասին:
«Հայտնի է, որ ԵԱՏՄ-ից դուրս Հայաստանի հարաբերությունները պետք է այս կամ այն ձևով կապված լինեն այն պայմանների հետ, որ թելադրում է ԵԱՏՄ-ն»,- ասաց Հ. Իգիթյանը։
«Պրոլայնմեդիա» ռուսական ընկերությունը եւ սիրիական «Shaghaf»ը համաձայնագիր կստորագրեն համատեղ «Պալմիրա» գեղարվեստական ֆիլմի ստեղծման վերաբերյալ:
Մեծ Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանությունը (BTP) դադարեցրել է դիսկոտեկան Լոնդոնի մետրոյի վագոնում, որը կազմակերպել էին Trollstation YouTube-ալիքի հեղինակները:
Աշխարհում շարժական հավելվածների ներբեռնումների թիվը 2016 թվականին աճել է 15 տոկոսով, ընդ որում՝ սեգմենտում հասույթն ավելացել է 40 տոկոսով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակտիվորեն միջոցներ է հավաքագրում 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով:
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում գտնվող Իքիյաքա լեռների շրջանում ծառայություն իրականացնելիս 4 զինվորական գլորվել են անդունդը:
Հյուսիսային Կորեայում անցկացվել է ռազմական շքերթ ազգային տոնի՝ առաջնորդ Կիմ Իր Սենի ծննդյան 105-ամյակի կապակցությամբ:
Երուսաղեմի Քրիստոսի Հարության մայր տաճարում հազարավոր ուխտավորների ներկայությամբ Սուրբ կրակ է իջել:
Հյուսիսային Կորեան ի պատասխան ամերիկյան կողմի հայտարարությունների, ասել է, որ Փհենյանում ձեռքերը ծալած չեն նստելու. «Մենք արդեն իսկ հզոր միջուկային զենք ունենք մեր ձեռքում եւ անշուշտ մենք մեր ձեռքերը ծալած չենք նստելու»:
Իրանի հյուսիս արևմուտքում` Ազերշեհր և Աջաբշիր քաղաքների շրջանում, հորդառատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է սկսվել:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված ընդդիմադիր կոալիցիան, որը ներառում է քրդական ինքնապաշտպանական խմբեր, հարձակում է սկսել սիրիական Տաբկա քաղաքի ուղղությամբ:
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Մաթիաս Ֆեկլը հայտարարել է Սուրբ Զատկի օրերին հանրապետության մարդաշատ վայրերում անվտանգության խստացված ռեժիմ սահմանելու մասին:
Սոցցանցերում սկանդալային հրապարակմամբ հանդես եկած Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակցի դեմ հետաքննություն է սկսվել:
Սպիտակ տունը որոշել է հրաժարվել ԱՄՆ նախագահի նստավայրի այցելուների ցանկը հրապարակելու պրակտիկայից և այն գաղտնի պահել:
Ուկրաինայում ձերբակալվել են 2 թուրք զբոսաշրջիկներ: Այս մասինհայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Ադրբեջանաիրանական սահմանի Ասթարա սահմանային մաքսակետում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, ով փորձել է Իրանից մոտ 2 կգ թմրանյութ տեղափոխել Ադրբեջան:
Հազարավոր քրիստոնյաներ ողջ աշխարհից, այդ թվում՝ ուխտավորներ Հայաստանից, Հին Երուսաղեմի փողոցներում սպասում են Սուրբ կրակին, որն ամեն տարի վառվում է Զատկի տոնի առթիվ Երուսաղեմի Քրիստոսի Հարության մայր տաճարում, որտեղ գտնվում է սուրբ գերեզմանը: