Բրիտանական թերթը պարտավորվել է բարոյական փոխհատուցում տալ Մելանյա Թրամփին
Բրիտանական Daily Mail թերթը համաձայնության է եկել ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի դատական հայցի վերաբերյալ, որը կապված է 2016 թվականին թերթում մի քանի անգամ հրապարակված այն կեղծ տեղեկությանը, որ այն մոդելային ընկերությունը, որտեղ աշխատել է Մելանյա Թրամփը, մատուցել է նաև ժամանցային (սեռական) ծառայություններ:
Daily Mail-ը ներեղություն է հայցել և պարտավորվել, ըստ լավատեղյակ աղբյուրների, Թրամփի ընտանիքին վճարել 2,9 միլիոն դոլար բարոյական փոխհատուցում:
Մելանյա Թրամփի մասին թերթում հրապարակված հոդվածը հիմնվել է գրքերից մեկում, ինչպես նաև սլովենական հանդեսներից մեկում հրապարակված տեղեկությունների վրա: Թրամփի փաստաբաններն ասում են, որ նման հրապարակումն Առաջին տիկնոջըն անհիմն կերպով ներկայացրել է որպես մարմնավաճառ: Ըստ փաստաբանների, թերթը պատասխանատու է նման հրապարակման համար:
Թերթը հայցել է ներողամտություն և նշել, որ հրապարակման մեջ չի եղել որևէ ակնարկ Մելանյա Թրամփին նման կերպ ներկայացնելու համար:
Թրամփի ընտանիքը դիմել էր դատարան փետրվարին՝ պահանջելով 150 միլիոն դոլարի փոխհատուցում՝ Մելանյա Թրամփի գործարար շահերին և բարոյական վնաս հասցնելու համար: Ներկայացված հայցում նշվում է, որ հրապարակման պատճառով Մելանյա Թրամփը կորցրել է միլիոնավոր դոլարների եկամուտ: