Բաժիններ՝

Սթինգը՝ իր երգը Մխիթարյանի մասին դարձնելու վերաբերյալ

Ճանաչված երգիչ  Սթինգին  հարցրել են այն մասին, թե արդյո՞ք իրեն դուր է գալիս, որ  իր ճանաչված Englishman in New York երգն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները վերափոխել են և երգում են հայ ֆուտբոլիստ Մխիթարյանի մասին:

Սթինգը նշել է, որ շատ ուրախ է դրա համար:

«Սիրում եմ, երբ փոփոխում են երգերը: Այս տարբերակը ևս լավ է ստացվել:

Որպես երգի հեղինակ՝ ինձ դուր են գալիս նման փոփոխությունները, քանի որ երգերն այդ միջոցով ավելի շատ են տարածվում մարդկանց մեջ»,- նշել է Սթինգը:

Հիշեցնենք, խոսքը մանչեսթերյան ակումբի երկրպագուների՝ Մխիթարյանի մասին վերափոխված երգի մասին է՝ Whoa Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he’s our midfield Armenian:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս