Որքան գումար է վաստակել Վլադիմիր Պուտինը 2016 թվականին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2016 թվականին վաստակել է 8 մլն 858 հազար 432 ռուբլի, ինչը 33 հազար ռուբլով պակաս է պետության ղեկավարի 2015 թվականի եկամուտից: Այս տվյալները տեղ են գտել եկամուտների, ծախսերի եւ ունեցվածքի վերաբերյալ ՌԴ նախագահի հայտարարագրում, որը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքում։
Պուտինի անշարժ գույքը եւ նրա ավտոպարկը մնացել են առաջվանը: Ինչպես հետեւում է հայտարարագրից, Պուտինի սեփականությունը ներառում է 1,5 հազար քառակուսի մետր հողատարածք, 77 քառակուսի մետր մակերեսով բնակարան եւ ավտոտնակ՝ 18 քառակուսի մետր մակերեսով: Նրա տրամադրության տակ կա նաեւ 153,7 քառակուսի մետր մակերեսով բնակարան եւ ավտոտնակի տեղ՝ 18 քառակուսի մետր մակերեսով: Այդ բոլոր օբյեկտները գտնվում են Ռուսաստանում:
Նախագահն ունի «Վոլգա» ԳԱԶ M21 երկու հազվագյուտ ավտոմեքենաներ, «Նիվա» արտաճանապարհային եւ «Սկիֆ» կցասայլ: