Հունգարական N1TV հեռուստաալիքն աշխատանքից ազատել է օպերատոր Պետրա Լազլոյին, ով ոտքով հարվածել է ոստիկանության հետապնդումներից թաքնվել փորձող սիրիացի փախստականներին, երբ վերջիններս փախչում էին Սերբիայի հետ սահմանակից «Ռեսկե» ճամբարից: Այս մասին հայտնում է Telegraph-ը:
Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանության աշխատակից Ֆարիդ Սուբխանվերդիևը հետ է կանչվել դիվանագիտական ծառայությունից:
Լատվիական Baltikums International SLA ընկերության ադրբեջանական ներկայացուցչությունը հայտարարել է իր փակման մասին, հայտնում է Report-ը:
Ռուսական տեխնիկայի ու սպառազինությունների պատվերների օտարերկրյա պորտֆելը գերազանցում է 12 մլրդ դոլարը: Այս մասին Նիժնի Տագիլում բացվող Russia Arms Expo ցուցադրության ժամանակ հայտարարել է «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Սևաստյանովը:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Vanity Fair ամսագիրը հենց նրան է տվել առաջին հորիզոնականն իր նոր 2015թ. վարկանշային աղյուսակում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ինչպես արդեն հայտնել էինք, Ռոստովի մարզի Սինյավսկոյե գյուղում ամբոխը դաժանորեն ծեծել էր 22-ամյա հայ Ռաֆայել Խլղաթյանն ու նրա հորը, իսկ այդ ժամանակ ականատեսները իրենց բջջայիններով սառնասրտորեն նկարահանում էին ծեծի տեսարանը, որի հետևանքով Ռաֆայելը գլխին մահացու հարված ստանալու հետևանքով տեղում մահացել էր:
Թուրքիայի հարավային Գազիանտեպ նահանգում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Ավստրալիան կընդունի հավելյալ 12 հազար փախստականի, որոնք տուժել են Սիրիայի ու Իրաքի կոնֆլիկտի հետևանքով, հայտնել է երկրի վարչապետ Թոնի Էբոտը:
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարությունը այսօր, ինչպես սպասվում է, կհայտարարի կոնկրետ միջոցառումների մասին, որոնք ուղղված են լուծել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր վատագույն միգրացիոն ճգնաժամը:
Երևանի օդանավակայանն ամենաէժան մայրաքաղաքային օդանավակայանն է Անդրկովկասում:
Մոսկվայի ոստիկանները որոնում են անհայտ տղամարդու, ով սեպտեմբերի 6-ի երեկոյան մորեմերկ շրջել է Մոսկվայի մետրոյում, հայտնում է LifeNews-ը:
Apple, Google ու Microsoft կորպորացիաները շարունակում են դիմակայել ԱՄՆ արդարադատության նախարարության ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի ճնշմանը՝ հրաժարվելով մատչում տրամադրել օգտատերերի նամակագրություններին:
«Վերջին մի քանի օրերին ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Մոսուլում առևանգել են 11-15 տարեկան 127 իրաքցի երեխաների»,- հեռուստաալիքը մեջբերում է Քրդստանի Դեմոկրատական կուսակցության մամլո քարտուղար Սաիդ Մամուզինիի հայտարարությունը:
Մարդու իրավունքների հարցով ՄԱԿի գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեյնը դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները, հայտնում է haqqin.az-ը:
Բուլղարիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է իր երկրի օդային տարածքում Սիրիայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող ՌԴ ինքնաթիռների թռիչքը:
Նշվում է, որ այդ կարճաժամկետ ռազմական օպերացիան ուղղված է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների դեմ:
Նիստի վերջում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները ստորագրել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք սահմանում են փոխգործակցությունը մտավոր սեփականության, որոշ ապրանքների դրոշմավորման համակարգի ներմուծման, ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման և այլ հարցերում:
ՌԴ նախարարների կաբինետը հրաման է տվել 2015թ. ավելացնել Ռուսաստանում ժամանակավոր բնակվելու քվոտան օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար:
«Ժամացույցների սլաքների համաձայնեցումը Հայաստանի և Ռուսաստանի միջև կարևոր է, քանի որ Հայաստանը ոչ միայն ՌԴ ռազմավարական գործընկերն է, այլև ԵՏՄ անդամ: Ակտուալ է նաև ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների հարցը, այդ բարեփոխումները հոկտեմբերին խորհրդարանում են քննարկվելու, դրա շուրջ այսօր ՀՀ քաղաքական դաշտում տարաձայնություններ կան, ուստի այս հարցերը ևս առանց ուշադրության չեն կարող մնալ»:
Սցենարները, որոնք իրականացվել են Մերձավոր արևելքում, նախապատրաստվել էին նաև Ադրբեջանի համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ բացելով 2016 թվականի պետբյուջեի պլանավորմանն ու ընթացիկ տնտեսական խնդիրներին նվիրված խորհրդակցությունը:
Վլադիմիր Եվսեևի կարծիքով`Հայաստանին տրված վարկը դրական առաջընթաց էր ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններում, այլև ԼՂ հակամարտության գոտում, քանի որ հնարավորություն է տալիս Հայաստանին ձեռք բերել հակատանկային և հակաօդային պաշտպանության համակարգեր արտոնյալ պայմաններով, ինչի կարիքը Հայաստանն իսկապես ունի:
Մենք բազմիցս խստորեն դատապարտել ենք այսպես կոչված «Իսլամական պետության» և ահաբեկչական այլ խմբերի կողմից իրականացվող ոճրագործությունները, որոնք սպառնալիք են հանդիսանում, ինչպես տարածաշրջանի ժողովուրդների համար, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բելառուսական Գրոդնո քաղաքում ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել է անցում կատարել ռուբլով հաշվարկին՝ հրաժարվելով առևտուրը դոլարին կապելուց։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտին 2014-ի ապրիլից մինչև 2015թ. օգոստոսի 15-ը զոհ է գնացել 7883 մարդ, ավելի քան 17 610 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածք, հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի արևելքում՝ Թունջելի նահանգում, հարձակում է իրականացվել ոստիկանների վրա, ինչի հետևանքով սպանվել է 4 ոստիկան, հայտնում է TRT Haber-ը:
Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, Մերձավոր արևելքում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում: Այդ երկրների տարածքային ամբողջականությունը խախտված է: Տեսանելի չեն դրական միտումներ իրավիճակի կայունացման, Մերձավոր արևելքում խաղաղության վերականգնման համար:
«Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցը թերագնահատել պետք չէ»,- այս մասին «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունների ընթացիկ վիճակը և հեռանկարները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է երկիր թողնել սիրացի փախստականներին, ինչը ընդդիմադիր կուսակցությունների պահանջն էր, հայտնում է The New York Times-ը:
Վենեսուելան պատրաստ է ընդունել 20 հազար սիրիացի փախստականի, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Դարյալի կիրճի 134-135 կիլոմետրերին՝ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սեպտեմբերի 8-15-ը որոշակի սահմանափակումներ են գործելու, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: