Վանի նահանգում PKK-ի իրականացրած պայթյունի հետևանքով թուրք զինվորներ են սպանվել
Թուրքիայի Վանի նահանգում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալները պայթյուն են իրականացրել: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Վանի նահանգի Չաթաքի շրջանում իրականացված պայթյունի հետևանքով 2 թուրք զինվոր սպանվել է:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր:
1980-ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել: