Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների ղեկավարները հավանություն են տվել այդ կազմակերպությունում Մոլդովային դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու Քիշնեւի դիմումին:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Դիարբեքիրում ոստիկանության շենքի արհեստանոցում իրականացված պայթյունի գործով ձերբակալվել են երեք մարդ:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մի խումբ դեմոկրատներ՝ կոնգրեսական Դոն Բայերի գլխավորությամբ, նամակ է ուղարկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիին՝ խնդրելով կասեցնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականի ու փեսայի՝ Ջարեդ Քուշների մուտքը գաղտնի տեղեկատվություն:
Շիաների էլ Ֆուա եւ Քեֆրայա գյուղերի բնակիչներով ավտոբուսների շարասյունն ապրիլի 14-ի առավոտյան ժամանել է Հալեպի (Դամասկոսից 360 կիլոմետր) Ռաշիդին արվարձան:
Թուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողությունների շրջանակում ձերբակալել են հինգ անձի։
Բիշքեկում ընթանում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Մոլդովայի նախագահները:
Հան Սոն Ռյոլն ասել է, որ Կորեայում ստեղծված իրադրության համար առաջին հերթին պատասխանատու է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Փոմպեոն WikiLeaksն ԱՄՆ-ի նկատմամբ թշնամական ոչ պետական հետախուզական ծառայություն է համարել, որի վրա ազդեցություն են գործում «հակաժողովրդավարական» պետությունները, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, տեղեկացնում է BBCին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 2017 թվականից մինչ օրս Թուրքիայի օդանավակայաններում արգելվել է Գերմանիայի 100 քաղաքացու մուտքը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել իրավապայմանագրային դաշտը` մինչ այժմ երկու երկրների միջև ստորագրված շուրջ երկու տասնյակ համաձայնագրերին ու պայմանագրերին ավելացնելով նորերը: Այդ համատեքստում կարևորվել է միջխորհրդարանական կապերի և շփումների ակտիվացումը, առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը:
Boeing ամերիկյան ընկերությունը հաջողությամբ փորձարկել է 737 MAX 9 նոր ինքնաթիռը:
ԱՄՆ-ը պատրաստ է կանխիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ռազմական օբյեկտներին, եթե հասկանալի դառնա, որ Փենյանը պատրաստվում է կատարել միջուկային զենքի հերթական փորձարկումը:
Միավորված ազգերի կազմակերպությունում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը արշավին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հրապարակել են երկրի տնօրինության տակ առկա GBU-43B-ի՝ ամենահզոր ոչ միջուկային ռումբի փորձարկումներն այն բանից հետո, երբ ապրիլի 13-ին Աֆղանստանում ռումբը նետվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա։
Հայոց ցեղասպանության տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Ֆրանսիայում կայանալիք հիշատակի միջոցառմանը նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը:
Աշխարհի 29 երկրների ֆիլմեր են տեղ գտել Կաննի 70-րդ կինոփառատոնի ծրագրում, որը մայիսի 17-ից մինչև 28-ն անցկացվելու Ֆրանսիայի Լազուրե ափին։ Ինչպես պատմել է փառատոնի ծրագրերի տնօրեն Տիերի Ֆրեմոն, ծրագրի վրա աշխատելու ընթացքում դիտվել է 1930 լիամետրաժ ֆիլմեր: Դրանցից պաշտոնական ծրագրում տեղ է գտել 49 կինոժապավեն:
Ճապոնիայում մանգոյի երկու պտուղն աճուրդում վաճառել են ռեկորդային բարձր գնով՝ 400 հազար իենով (գրեթե 3,7 հազար դոլարով):
Սիրիայից եւ Իրաքից տասնյակ հազարավոր փախստականներին ժամանակավոր ապաստան տված Հայաստանը կարող է անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ ստանալ, որը նշանակում է նաեւ ֆինանսական օգնություն միջազգային դոնոր կազմակերպություններից: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը եւ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:
«Անցյալ տարվա ապրիլից առաջ ևս որևէ մեկը չէր սպասում, որ կլինի պատերազմ, որ կլինեն պատերազմով շահագրգռված կողմեր, բայց եղան։ Զգոնությունը երբեք չի կարելի կորցնել»:
Ռուսաստանը ճիշտ և պատասխանատու է համարում պաշտոնական Դամասկոսի` Իդլիբի դեպքերը հետաքննելու նպատակով փորձագետներ հրավիրելու որոշումը:
Պաշտոնական Դամասկոսը բարձր է գնահատում Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն ամերիկյան ագրեսիայի նկատմամբ:
Թուրքիայի Մերսին քաղաքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 12 անդամներ:
Սիրիայում հրադադարի ռեժիմը քայքայելու փորձերը դեռևս շարունակվում են:
Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածն ապացույցն է այն բանի, որ ԱՄՆ-ում նախագահ Թրամփը չէ կայացնում որոշումներ:
Ամերիկյան PEW հետազոտական կենտրոնը Թուրքիան ներառել է պետության կողմից դավանանքի ազատությունն ամենաշատը սահմանափակող երկրների շարքում:
«Բեսլանի մայրեր» կոմիտեն ընդհանուր առմամբ գոհ է Բեսլանի ահաբեկչության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումից, սակայն մտահոգված է, որ ոչ բոլոր փաստերն են մանրամասն քննվել:
Ադրբեջանը պատրաստվում է մոտ 30 հազար զինվորականի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժություն իրականացնել:
Բելառուսն ամբողջությամբ մարել է 2016-2017 թվականներին ռուսական գազի մատակարարումների դիմաց կուտակված 726,2 միլիոն դոլարի պարտքը «Գազպրոմ»-ին:
Փարիզում ապրիլի 22-ին հայ վետերանների նախաձեռնությամբ կազմակերպվելու է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: