Բաժիններ՝

Թուրքիայում թմրանյութերի վաճառքի դեմ գործողությանը մասնակցում է ավելի քան 7 հազար ոստիկան

Թուրքիայի 81 նահանգներից 79-­ում թմրանյութերի վաճառքի դեմ հատուկ համաժամանակյա լայնամասշտաբ գործողություն է սկսվել, որին մասնակցում է ոստիկանության 7 հազար 118 աշխատակից, ինչպես նաև ոստիկանական ուղղաթիռներ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Գործողության շրջանակում խուզարկումներ են իրականացվում 907 հասցեում: Այս պահի տվյալներով՝ յոթ քաղաքում ձերբակալվել է 82 կասկածյալ: Թմրանյութերի վաճառքի դեմ հատուկ գործողություն չի իրականացվում միայն Գյումուշհանե և Արդահան նահանգներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031