Էմմա Ուոթսոնը հաղթել է MTV-ի «Լավագույն դերասան» չեզոք գենդերային անվանակարգում
Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը, որը կատարել է գլխավոր դերը «Գեղեցկուհին եւ հրեշը» մյուզիքլ ֆիլմում, շահել է MTV հեռուստաալիքի վարկածով կինոյի լավագույն դերասանի կոչումը չեզոք գենդերային անվանակարգում: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Այս տարվանից հեռուստաալիքը հրաժարվել է անվանակարգերը տղամարդկանց ու կանանց համար բաժանելուց: Ուոթսոնի մրցակիցներն էին ավստրալացի Հյու Ջեքմանը («Լոգան») եւ շոտլանդացի Ջեյմս Մաքեվոյը («Սփլիթ»):
Նշվում է, որ ռեժիսոր Բիլ Քոնդոնի «Գեղեցկուհին եւ հրեշը» կինոնկարը ճանաչվել է նաեւ տարվա ֆիլմ: Կինոյի եւ հեռուստատեսության բնագավառում MTVի մրցանակի (MTV Movie & TV Awards) հանձնման 26-րդ արարողությունը տեղի է ունեցել մայիսի 7-ին Լոս Անջելեսում:
Պարգեւը գոյություն ունի 1992 թվականից: Տարբեր կատեգորիաների հաղթողներին ընտրում են MTV-ի կայքում ինտերնետ-օգտատերերի քվեարկության միջոցով: Միջոցառումը, որպես կանոն, կազմակերպվում է զավեշտական տեսանկյունով եւ
ծաղրանմանում է «Օսկար» մրցանակը: