Մակրոնի «Հառաջ» շարժումը կարող է ձայների 26 տոկոսն ստանալ խորհրդարանական ընտրություններում. հարցում
Էմանուել Մակրոնի «Հառաջ» շարժումը կարող է ընտրողների ձայների 26 տոկոսն ստանալ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, որը տեղի կունենա հունիսի 11-ին: Այդ մասի վկայում են Harris Interactive ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները, որոնք հրապարակվել են մայիսի 7-ին:
Նրա տվյալներով՝ «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցությունը եւ «Ազգային ճակատը» կստանան ձայների 22-ական տոկոսը, իսկ «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման օգտին կքվեարկի ընտրողների 13 տոկոսը, Սոցիալիստական կուսակցությանը կաջակցի միայն 8 տոկոսը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրությունները, որոնց արդյունքում կորոշվի նոր կառավարության կազմը, կկայանան երկու փուլով հունիսի 11-ին եւ 18-ին:
Ինչպես արդեն տեղեկացվել է, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հաղթանակ է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 66,06 տոկոսը: Մակրոնի օգտին քվեարկել է 20,7 մլն ընտրող: Նրա մրցակցուհին՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը, ստացել է ձայների 33,94 տոկոսը: Ընդամենը նրա օգտին իրենց ձայները տվել են ավելի քան 10,6 մլն ընտրողներ:
Երկրորդ փուլում ընտրություններին ընդհանուր մասնակցութունը կազմել է 74,62 տոկոս: Ընդ որում ընտրողների 6,33 տոկոսը կամ 3 մլն մարդ չլրացված քվեաթերթիկներ է նետել քվեատուփերի մեջ՝ չցանկանալով քվեարկել թեկնածուներից որեւէ մեկի օգտին: Քվեաթերթիկների եւս 2,24 տոկոսը անվավեր է ճանաչվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: