Բաժիններ՝

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է հաղթանակի զորահանդեսը. ուղիղ միացում

Մոսկվայում Կարմիր Հրապարակում մեկնարկել է ռազմական շքերթը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-­ամյակին: Զորահանդեսն ընդունում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Շքերթը ղեկավարում է Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ­գնդապետ Օլեգ Սալյուկովը:

Այս տարի զորահանդեսին մասնակցում է մոտ 10.000 մարդ, 114 միավոր ցամաքային տեխնիկա, 72 ինքնաթիռ ու ուղղաթիռ: Զորահանդեսին պետք է մասնակցեն նաև Սիրիայում իրականացված գործողություններին մասնակցած օդաչուները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս