Բաժիններ՝

Բեռլինը կուսումնասիրի Սիրիայում և Իրաքում կոալիցիայի գործողությանը ՆԱՏՕ-­ին ներգրավելու ԱՄՆ-­ի առաջարկը

Գերմանիայի կառավարությունը կուսումնասիրի Սիրիայում եւ Իրաքում արեւմտյան կոալիցիայի գործողությանը ՆԱՏՕ-­ին պաշտոնապես ներգրավելու ԱՄՆ-­ի առաջարկը: Այդ մասին Բեռլինում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

Նրա խոսքով՝ ավելի վաղ նախարարների կաբինետը դեմ էր արտահայտվում այդ նախաձեռնությանը, բայց «այժմ իրադրությունը փոխվում է ոչ միայն ԱՄՆ­-ի նոր վարչակազմի, այլեւ Սիրիայի եւ Իրաքի իրադրության պատճառով»: Շեֆերն ընդգծել է, որ այդ հարցի վերաբերյալ որոշում կընդունվի ՆԱՏՕ-­ի՝ մայիսի 25­-ին Բրյուսելում կայանալիք գագթնաժողովում, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031