Մոսկվայում 10 հազար հրավառելիք կարձակվի մայիսի 9-ի տոնական սալյուտի ընթացքում
Ի պատիվ Հաղթանակի օրվա Մոսկվայում կարձակվի շուրջ 10 հազար հրավառելիք: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը:
«Հանդիսավոր զինվորական արարողության ընթացքում հրավառության շուրջ 10 հազար կրակոցներ կզարդարեն երեկոյան երկինքը: Տասը րոպեի ընթացքում 30 համազարկ կկատարվի 72 սալյուտային կայանքներով եւ 18 հրանոթներով»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Հրետանային տեխնիկան կտեղակայվի ամբողջ Մոսկվայի 16 կետերում, սալյուտը կսկսվի ժամը 22:00-ին, հավելել են գերատեսչությունում: Ավելի վաղ մայիսի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսի գլխավոր փորձը, զորահանդես, որն ավանդաբար տեղի է ունենում մայիսի 9-ին ժամը 10:00-ին: Փորձին մասնակցել են 10 հազար զինծառայողներ, 114 միավոր տեխնիկա եւ 72 ինքնամթիռ եւ ուղղաթիռ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: