Բաժիններ՝

Դիրաբեքիրի 16 գյուղերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել

Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել մի շարք գյուղերում մայիսի 8­-ից փողոց դուրս գալու արգելք հայտարարելու մասին: Այս մասին հայտնում է Sputnik-­ի թուրքական ծառայությունը:

Մասնավորապես, փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել Դիարբեքիրի Հանի և Լիջե գավառների 16 գյուղերում: Նահանգապետարանից հայտնել են, որ արգելքի հայտարարումը պայմանավորված է քաղաքացիների կյանքի և գույքի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ:

Փողոց դուրս գալու արգելքը կպահպանվի մինչև այն վերացնելու մասին նահանգապետարանից համապատասխան որոշման հրապարակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031