Բաժիններ՝

Լիբիացի զինվորականներն «Ալ Քաիդա»-­ից ազատել են Բենգազիի նավահանգիստը

Լիբիացի զինվորականներն «Ալ Քաիդա»­ի զինյալներից ազատել են երկրի արեւելքում գտնվող Բենգազի քաղաքի ծովային նավահանգիստը: Այդ մասին հայտնել է Sky News Arabian հեռուստաալիքը՝ հղում անելով բանակի հայտարարությանը:

Բենգազիում ահաբեկիչների դեմ գործողությունն իրականացնում է Լիբիայի ազգային բանակը՝ մարշալ Խալիֆա Խաֆթարի գլխավորությամբ, որը կոնֆլիկտի մեջ է Տրիպոլիի իշխանությունների հետ: Մայիսին կողմերն արդյունավետ բանակցություններ են անցկացրել Արաբական Միացյալ Էմիրություններում, որպեսզի հաղթահարեն պառակտումը:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Խաֆթարի զինվորականները, բացի Միջերկրական ծովի նավահանգստից, հսկողության տակ են առել Բենգազի քաղաքի հյուսիսում գտնվող մի քանի օբյեկտներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031