Բաժիններ՝

Օլանդը լիազորությունները Մակրոնին կհանձնի մայիսի 14­-ին

Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նորընտիր նախագահին՝ «Հառաջ»  շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին, լիազորությունների հանձնումը տեղի կունենա մայիսի 14-­ին: Այդ մասին մայիսի 8-­ին հայտնել է Figaro թերթը:
Օլանդի մանդատը լրանում է մայիսի 14-­ի կեսգիշերին:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Էմանուել Մակրոնը հաղթանակ է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների՝ մայիսի 7­-ին կայացած երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 66,10 տոկոսը: Մակրոնի օգտին քվեարկել է 20,7 մլն ընտրող: Նրա մրցակցուհին՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը, ստացել է ձայների 33,9 տոկոսը:

Ընդամենը նրա օգտին իրենց ձայները տվել են ավելի քան 10,6 մլն ընտրողներ,
հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս