![](/banners/BeFunky-design.jpg)
Կիևում չորս հազար ոստիկաններ կհսկեն «Եվրատեսիլի» փորձը
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/Untitled-1-37.jpg)
Մայիսի 8-ին Կիեւում շուրջ 4 հազար իրավապահներ կապահովեն անվտանգությունը «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի փորձի ժամանակ: Այդ մասին հաղորդվում է Ուկրաինայի Ազգային ոստիկանության կայքում:
«Այսօր՝ մայիսի 8-ին, կկայանան «Եվրատեսիլի» արտիստների դռնբաց փորձերը: Այժմ Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի («Եվրատեսիլի» անցկացման վայրի) մերձակայքում հասարակական անվտանգությունն ու կարգն ապահովում են 3,7 հազար իրավապահներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մայիսի 7-ին Կիեւում կայացել է «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի պաշտոնական բացումը: Եզրափակիչը պլանավորված է մայիսի 13-ին, կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին եւ 11-ին: Մրցույթին կմասնակցեն 42 երկրներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: