Բրյուսելը, որը խոստացել էր աջակցել Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, սպառել է բոլոր հասանելի ռեսուրսները, և ԵՄ անդամները պատրաստ չեն միջոցներ հատկացնել իրենց սեփական բյուջեից:
Ամեն դեպքում, այս օրերին ադրբեջանական իշխանական շրջանակները սպասարկող տարբեր հարթակներ ուշիուշով հետևում ու արձագանքում են եկեղեցու առնչությամբ ցանկացած շարժի: Նրանք ցնծում են և
Կրիպտո առևտրի ավտոմատացումը խոստանում է արագություն, արդյունավետություն և «անխափան առևտուր», սակայն բորսայական հաշիվների հետ կապ առաջարկող գործիքների արագ աճը միաժամանակ ընդլայնել է չարաշահումների հնարավորությունները. գրում է B24-ը և մանրամասնում: Վերջին ամիսներին շուկայում զգալիորեն աճել են պարզեցված կամ լիովին անթափանց արհեստական բանականության բոտերի հետ կապված միջադեպերը: Նման ծառայությունները խոստանում են ակնթարթային շահույթ, բայց հաճախ դառնում են […]
Դրանց մասնակցում են Ֆինլանդիայի և Մեծ Բրիտանիայի ավելի քան 3000 զինծառայողներ։ Նպատակը Հյուսիսային Ֆինլանդիայի դժվարին պայմաններում հակառակորդին զսպելու, հարձակողական և գիշերային մարտ վարելու հմտությունների կատարելագործումն է:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մաքսային սակագների նվազեցում և առևտրի դյուրացում նախատեսող ԵԱՏՄ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի վավերացմանը։
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինն ուղերձ է հղել Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին, որի սկավառակն ու տեքստն AntiFake.am-ի խմբագրությունն առձեռն կհանձնի ԵՄ գրասենյակ։
Հաղորդման հյուրերն են HighGate ընկերության հիմնադիր, սոցիոլոգ Հայկ Գյուզալյանը և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը:
Վերջին երեքուկես տարվա ընթացքում Արևմուտքում ձևավորված «ստի կայսրությունը», որը կառուցվել էր Ուկրաինայի հաշվին Ռուսաստանի դեմ վարվող անիմաստ և ավերիչ պատերազմը արդարացնելու նպատակով, սկսում է քանդվել, քանի որ Ռուսաստանն իրականում հետաքրքրված չէ Արևմուտքի դեմ պատերազմով։
«Եթե դուք իրականում մտադիր եք Հայաստանը դարձնել խաչմերուկ, ուրեմն արդեն ձեր ներսում բոլոր ենթակառուցվածքները պետք է ոտքի կանգնեցնեք, հատկապես՝ երկաթուղին։ Մինչդեռ «Թրամփի ուղին» Հայաստանին ոչինչ չի տալիս։ Ի՞նչ է, մենք 266 միլիոն դոլար պետք է ներդնենք և այդ հատվածում ժամանակակից երկաթուղի կառուցենք, որ Ադրբեջանը Նախիջևանով հարմարավետ միանա Թուրքիայի՞ն»:
Artguide.com-ի հաղորդմամբ, աճուրդում ընդհանուր առմամբ ներկայացված էր 364 լոտ։ Այվազովսկուց բացի, գեղանկարչության բաժնում ներկայացված են եղել Իսահակ Լևիտանի, Բորիս Կուստոդիևի, Էրիկ Բուլատովի, Լեոնիդ Պուրիգինի և այլ նկարիչների աշխատանքներ։
2025թ. նոյեմբերի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի թիվը և պնդել, որ դա պաշտոնական տվյալ է՝ 3833, բայցև նշել, որ այս թիվը կարող է փոխվել, քանի որ 191 հոգի այս պահի դրությամբ անհայտ կորած է:
Նոր ուղեցույցներում ասվում է, որ առողջապահության ոլորտի մասնագետները և բժիշկները կարող են օգնել կանխել անպտղությունը՝ մարդկանց իրազեկելով ռիսկի գործոնների մասին, ինչպիսիք են ծխելը կամ չբուժված սեռական ճանապարհով փոխանցվող վարակները։
Հանդիպմանը մասնակցել է նաև BSEC-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը։
Իսկ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել է 50 միլիոն դոլարի պարգևատրման մասին՝ նրա ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար: Ենթադրվում է, որ Վենեսուելայի նախագահն օգտագործում է ահաբեկչական կազմակերպություններ՝ Միացյալ Նահանգներ թմրանյութեր մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իրենք համաձայնության են եկել, որ Շմիգալը կպատրաստի փոփոխությունների մանրամասն առաջարկներ և կներկայացնի դրանք նախարարների կաբինետի հաստատմանը։
Տարածքային զիջումների հետ կապված իր հայտարարություններով Փաշինյանն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ինքը ՀՀ-ում Ադրբեջանի ներկայացուցիչն է, ինքն այլևս ՀՀ վարչապետը չէ։
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Դուդուզիլե Զումա-Սամբուդլայի դուստրը մեղադրվում է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կռվելու համար հարավաֆրիկացիներ հավաքագրելու մեջ։
Էդուարդ Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական նարրատիվների և ադրբեջանական քարոզչա-մանիպուլատիվ մեսիջների ուղիղ ռետրանսլացիան հայաստանյան քաղհասարակության մի խումբ ներկայացուցչների, այսինքն քաղհասարակության գաղափարական հատվածի ամենաթույլ օղակի կողմից, իրականում՝ նոր ֆենոմեն է ներհայկական միջավարյում։ Կոգնիտիվ օպերացիաների «տրոյական ձի»։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է մաքուր և առողջ համացանց կառուցելու համար դրանում տիրող քաոսի դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտության մասին։
]Թբիլիսիի Sheraton Metechi Palace հյուրանոցում տեղի է ունեցել Վրաստանի կանանց միջազգային ասոցիացիայի (IWA Georgia – International Women’s Association) կողմից կազմակերպվող ամանորյա ավանդական բարեգործական տոնավաճառը, որին իր տաղավարով մասնակցել է նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Էնթոնի Ալբանեզը դարձել է Ավստրալիայի առաջին վարչապետը, որը ամուսնացել է պաշտոնավարման ընթացքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Թրամփը հայտարարել է Վենեսուելայի օդային տարածքի փակման մասին։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին նշանակել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատվիրակության ղեկավար՝ փոխարինելով պաշտոնից ազատված Անդրեյ Երմակին։
Ստամբուլում հանդիպեցի Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնության ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու հանձնաժողովի համանախագահների երրորդ աշխատանքային հանդիպմանը։
Վրաստանի իշխանությունները վրաց-ամերիկյան հարաբերություններում քայլ են արել և այժմ սպասում են ԱՄՆ-ի պատասխանին: Այս մասին Sputnik Грузия-ի փոխանցմամբ, հայտարարել է խորհրդարանի խոսնակը։
Ինդոնեզիայի Սումատրա կղզում անձրևներից հետո տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 303-ի, շաբաթ օրը հայտարարել է երկրի աղետների հետևանքների մեղմացման գործակալության ղեկավարը:
Լիբիայի արևելքում գտնվող Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ագիլա Սալեհը կոչ է արել երկրի Բարձրագույն ազգային ընտրական հանձնաժողովին անհապաղ կիրառել ուղիղ նախագահական ընտրությունների մասին օրենքը և հնարավորինս շուտ նախագահական ընտրություններ անցկացնել։
Ռուսաստանի Դաշնության Կրոնշտադտ քաղաքի «Հայրենասեր» զբոսայգում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ նավատորմի հայազգի ծովակալ Հովհաննես Իսակովի (Հովհաննես Ստեփանի Տեր-Իսահակյան) կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանականներ, Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի, ինչպես նաև քաղաքի վարչակազմի ներկայացուցիչներ։