Հայտնի է օտարերկրյա ՏՏ մասնագետներին Վրաստանում ժամանակավոր բնակության թույլտվության արժեքը
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում զբաղված օտարերկրացիներին Վրաստանում ժամանակավոր կացության թույլտվություն կտրվի մի քանի պայմանների բավարարման դեպքում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Մասնավորապես, թույլտվություն կտրվի՝
• Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղված այն աշխատանքային ներգաղթյալին, որը գրանցված է Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունում,
• Օտարերկրացուն, որը Վրաստանում գրանցված է որպես փոքր բիզնեսի կարգավիճակ ունեցող անհատ ձեռնարկատեր և իրականացնում է Վրաստանի կառավարության որոշմամբ սահմանված գործունեություն ՏՏ ոլորտում,
• ՏՏ ոլորտում գործող միջազգային ընկերության ղեկավարությանը և ներկայացուցչական լիազորություն ունեցող անձին, նաև վերոնշյալ երեք հիմքերով կացության թույլտվություն ստացած օտարերկրացու ընտանիքի անդամներին։
Պետական սպասարկման զարգացման գործակալության տվյալներով՝ ՏՏ ոլորտի մասնագետի համար ժամանակավոր կացության թույլտվություն ստանալը 90 օրացուցային օրվա ընթացքում արժե 500 լարի, իսկ 60 օրացուցային օրվա ընթացքում՝ 750 լարի։



