«Ռեալ»-ը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին
Խաբի Ալոնսոն հեռացվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ։
Ակումբի նախկին խաղացող Ալվարո Արբելոան կգլխավորի ակումբը:
Նախօրեին «Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում պարտվել էր «Բարսելոնային» (2:3): Իսպանիայի առաջնությունում մադրիդյան թիմը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 4 միավորով:
Հիշեցնենք, որ Ալոնսոն «Ռեալը» գլխավորել «Բայերում» աշխատելուց հետոգերմանական թիմով նա հաղթել է Բունդեսլիգայում (2024), ինչպես նաև Գերմանիայի Գավաթում (2024) և Սուպերգավաթում (2024):
