Մեքսիկայի նախագահը հայտնել է թմրանյութերի շրջանառության թեմայով Թրամփի հետ արդյունավետ զրույցի մասին

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ լավ զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ անվտանգության և թմրանյութերի ապօրինի շրջանառության նվազեցման ջանքերի վերաբերյալ. հայտնում է Reuters-ը: Շեյնբաումը նշել է, որ քննարկել են անվտանգությանը վերաբերող հարցերը՝ հարգելով Մեքսիկայի ինքնիշխանությունը, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության նվազեցման ու առևտրին և ներդրումներին վերաբերող հարցեր։

Ավելի վաղ պետքարտուղարությունից հայտնել էին, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Խուան Ռամոն դե լա Ֆուենտեի հետ զրուցել է Մեքսիկայի նարկոահաբեկչական ցանցերը քանդելու և զենքի ապօրինի շրջանառությունը դադարեցնելու համար ավելի ամուր համագործակցության անհրաժեշտության մասին։

Տեսանյութեր

Լրահոս