Դրանք կտևեն նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը:
Բացի այդ, Թրամփը վերստին հանդես է եկել այն պնդմամբ, որ ՀԱՀ-ում տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ, «սպիտակամորթներին սպանում են» և նրանց ֆերմաները խլում։ ՀԱՀ-ում հերքում են այդ մեղադրանքները։
Հայաստանը չի մասնակցել Բիշքեկում կայացած գագաթնաժողովին։
Ֆիլիպը ստացել է 84 քվե կամ ձայների 51.2%-ը՝ առաջ անցնելով թուրք, նամիբիացի և եթովպացի թեկնածուներից։
Օրերս ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցի Բիշքեկում նոյեմբերի 27-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Երևանը, սակայն, դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը:
Ըստ ամերիկյան սկզբնական ծրագրի՝ Ուկրաինան պետք է տարածքներ զիջի, կրճատի իր զորքերի թվաքանակը և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից:
Նա նշել է, որ կնքված համաձայնությունը թույլ կտա Մեծ Բրիտանիայում արտադրել ուկրաինական անօդաչուներ։ Շմիգալի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի արտադրությունը «կարող է հասնել ամսական մի քանի հազարի»:
Ռեթքլիֆը հավելել է, որ Ազգային գվարդիայի վրա հարձակված տղամարդուն ընդհանրապես չպետք է թույլատրվեր մուտք գործել Միացյալ Նահանգներ։
ՀԱՊԿ անդամ երկրներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ կնքմանը։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ խորհրդի հռչակագրում, որի տեքստը տեղադրվել է Կրեմլի կայքում։
Միջին միջանցքով բեռնափոխադրումները 2022 թվականից ի վեր արդեն քառապատկվել են
Մենք գոհունակությամբ ենք նշում Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ միջպետական երկխոսությունը
Հռոմի պապ Լեո 14-րդ-ը այսօր կեսօրին ժամանել է Անկարա։ Թուրքիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետին դիմավորել են կառավարության անդամները։
Դոնի Ռոստովի դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Ղրիմի կամրջի՝ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած պայթեցման մեջ մեղադրվող ութ անձանց։ Նրանց թվում են նաև Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը և Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող հայազգի գործարարներ Գեորգի և Արտյոմ Ազատյանները։
Միավորված ազգերի կազմակերպության երկու հիմնական մարմինների ղեկավարները` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը և Անվտանգության խորհրդի նախագահը, նոյեմբերի 25-ին պաշտոնապես նամակներ են ուղարկել անդամ պետություններին՝ ազդարարել են գլխավոր քարտուղարի պաշտոնի ընտրության գործընթացի մեկնարկը:
Քալաջյանը տեղեկացրեց, որ սա առաջին անգամը չէ, որ փաստաբանները դիմում են միջազգային կառույցներին։ Այս անգամ որոշեցին նամակները կրկին ուղարկել` նշելով նաև Էուլջեքչյանի առողջական վիճակի վատթարացումը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկուն. «Եթե դու ուզում ես պահպանել Ուկրաինան ներկայիս սահմաններում, պետք է բանակցել, պետք չէ տորպեդահարել բանակցությունները»։
Ղազախստանը հետաքրքրված է Խաղաղության խաչմերուկով. Փաշինյան
Կիևը պատրաստ է համաձայնել ԱՄՆ-ի կողմից առաջարկված Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագրի կետերի մեծ մասին, բացառությամբ երեք հիմնական կետերի, որոնք վերաբերում են Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակմանը, ՆԱՏՕ-ին անդամակցությանը և տարածքային զիջումներին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Կիևի բանակցային գործընթացին ծանոթ աղբյուրին։
Կ.Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնում է Անկարա։
Հեգսեթը նշել է, որ Դոմինիկյան Հանրապետությունը բարդ մարտահրավերները հաղթահարելու տեսանկյունից տարածաշրջանային առաջնորդ է։
Նիկոլ Փաշինյանի և նրա հայտնի «սրտիկային» տեսաշարերի մասին արդեն քանիցս խոսել եմ։ Գաղտնիք չէ, որ նրա կողմից իրականացվող այս «օպերացիան» հատուկ նեյրոլինգվիստիկ հնարք է, որով վերջինս հանրության (իսկ իրականում՝ դրսի տերերին) համապատասխան ուղերձներ է փոխանցում։
Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Հուշագիրը նախատեսում է մաքսային մոտեցումների ներդաշնակեցում, միասնական համապարփակ սակագնի ձևավորում, կանոնավոր բլոկային գնացքների գործարկում և Հյուսիս-Հարավ երթուղով տրանսպորտային ընթացակարգերի կատարելագործում։
Բոճորիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և սերտ կապեր է պահպանում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։
Ֆրանսիայում գրեթե երեսուն տարի պարտադիր զինվորական ծառայություն չի իրականացվել և ամբողջ բանակը պրոֆեսիոնալ է։
Երկրի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ առաջիկա երկու օրերի ընթացքում Սումատրանի մի քանի այլ նահանգներում տեղատարափ անձրևներով պայմանավորված սպասվում են նոր ջրհեղեղներ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի շինարարությունը կավարտվի 2030 թվականին»։
Հացահատիկային համաձայնագրի ժամանակը վերջապես անցել է։
Նոյեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց սկսել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերը ռուսական զենքով վերազինելու լայնածավալ ծրագիր, հաղորդում է «Իզվեստիան»։
Արցախ Միությունը Եվրոպական Խորհրդարան է ուղարկել իր ու գործընկերների վերջին, ամենալայնածավալ զեկույցը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող 23 հայ պատանդների վերաբերյալ։
Սարկոզին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման ու հոկտեմբերի 21-ին բանտարկվել էր՝ դառնալով այդ կարգավիճակում հայտնված ԵՄ անդամ պետության առաջին նախկին ղեկավարը։