Հունական մամուլի անդրադարձը՝ Թուրքիայի ռազմական կարողությունների աճին

Հունական մամուլն անդրադարձել է «F-35» կործանիչների ծրագրում Թուրքիայի՝ վերստին ընդգրկվելու հնարավորությանը։ «Metrosport» կայքը գրել է, որ Անկարայի վերադարձը «F-35» կործանիչների գործընթացին այլևս չի դիտարկվում որպես «հեռավոր սցենար»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես նշվել է, որ եթե Անկարան վերադառնա այդ գործընթացին, ապա կարճաժամկետ հեռանկարում դա կնշանակի ոչ միայն օդային հզորության աճ, այլ նաև կստեղծի ռազմավարական տեղաշարժ, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է վերափոխել տարածաշրջանային ուժային ճարտարապետությունը Անկարայի օգտին։

Ըստ կայքի հրապարկման՝ դա հաշվի առնելով Աթենքը պիտի արագացնի նախապատրաստական աշխատանքներն ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ոլորտներում։

Հիշեցնենք, որ վերջերս «Bloomberg»-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել F-35 կործանիչների ծրագրում ընդգրկել Թուրքիային՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի թուրք-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անվտանգության ամրապնդմանը։ «Թուրքիայի կողմից արդեն վճարված F-35 ինքնաթիռների ստացումն ու ծրագրին կրկին ներգրավվելը կարևոր և անհրաժեշտ է»:

Տեսանյութեր

Լրահոս