Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Երեկ տեղեկացրել էինք, որ ճանապարհը բացվել է մարդատար մեքենաների համար։

«Ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասված է հաղորդագրությունում:

Բեռնատարների համար ճանապարհը փակ է հունվարի 9-ից:

Հիշեցնենք` Վերին Լարսով անցնող ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով):

Տեսանյութեր

Լրահոս