Nestlé-ի մի քանի արտադրանք Վրաստանից հետ է կանչվել

Վրաստանի շուկայից սկսել են հետ կանչել մանկական սննդի մեջ օգտագործվող Nestlé-ի մի քանի արտադրանք. ըստ aliq.ge-ի՝ հաղորդել է Սննդի ազգային գործակալությունը։

Գործակալության պարզաբանմամբ` որոշումը Nestlé Group-ը կայացրել է ոչ միայն Վրաստանում, այլև բոլոր այն երկրներում, որտեղ ներմուծվել է որոշակի խմբաքանակ։ Խոսքը չորս արտադրանքի մասին է, որոնք պատրաստվել են հումքից (բուսական յուղ՝ օմեգա-6 արախիդոնաթթուների աղբյուր) և հնարավոր է, որ պարունակեն Cereulid տոքսին։

Ըստ Nestlé Group-ի՝ Cereulide-ը փսխում առաջացնող տոքսին է, որն արտադրում են Bacillus cereus-ի որոշ շտամներ։ Եթե երեխան օգտագործել է այս տոքսինով աղտոտված սնունդ, ախտանիշները կարող են ներառել փսխում, լուծ և թուլություն։ Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս շփումից հետո 30 րոպեից մինչև 6 ժամվա ընթացքում և անհետանում են 24 ժամվա ընթացքում։

«Այս բաղադրիչի պարունակությունը նվազագույն է, և Cereulid տոքսինի պարունակությունը չի կարգավորվում Վրաստանում կամ այլ երկրներում, այդ թվում՝ Եվրամիությունում»,- նշել է Սննդի ազգային գործակալությունը։

Տեսանյութեր

Լրահոս