Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմական սցենարի. Աբբաս Արաղչի

Իրանը պատրաստ է իրավիճակին, եթե Միացյալ Նահանգները ցանկանում է ընտրություն կատարել ռազմական սցենարի օգտին, Թեհրանի ռազմական կարողությունները զգալիորեն բարելավվել են. ըստ ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ի՝  երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Եթե Վաշինգտոնը ցանկանում է կրկին իրականացնել ռազմական սցենար, ինչպես նախկինում, ապա մենք պատրաստ ենք դրան։ Մեր ռազմական պատրաստվածությունը նշանակալի է և ավելի լայնածավալ՝ համեմատած վերջին պատերազմի հետ», – ասել է Արաղչին` «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։

Լրատվամիջոցը հիշեցրել է՝ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Հունվարի 8-ից՝ 1979 թվականին տապալված Իրանի շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչերից հետո, Իրանում ակտիվացան բողոքի երթերը, և նույն օրը երկրում դադարեց աշխատել ինտերնետը։

Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվեցին ոստիկանության հետ բախումների և ուղեկցվեցին Իրանի քաղաքական համակարգի դեմ կարգախոսներով։ Հաղորդվել է ինչպես անվտանգության ուժերի, այնպես էլ անկարգությունների մասնակիցների կողմից զոհերի մասին։ Իրանի իշխանությունները, մեղադրելով ԱՄՆ-ին և Իսրայելին անկարգություններ կազմակերպելու մեջ, հունվարի 12-ին հայտարարեցին, որ իրավիճակը կարողացել են վերահսկողության տակ վերցնել։

Տեսանյութեր

Լրահոս